«Վերջում կմեղադրի ժողովրդին, որ տեր չկանգնեց իր պետությանը»․ Ոսկան Սարգսյան
![]() 254 Շաբաթ, 28 հունիսի, 2025 թ., 16:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառում․ «Եթե խորհրդարանական ընդդիմությունը իսկապես ցանկանում է իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, 2020թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի թաքուն ստորագրումից հետո, երբ մեկ շաբաթ իշխանությունն ընկած էր փողոցում, Նիկոլ Փաշինյանն էլ կոնֆուզի մեջ՝ ինչ-որ տեղ թաքնված էր, ինչու այդ ժամանակ չվերցրեց իշխանությունը։ Կարող եմ ենթադրել, որ արտերկրից նման հրահանգ չուներ, 2-րդ, իշխանությունը վերցնելու դեպքում ինքը պետք է իրականացներ նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի կետերը, ինչը կվնասեր իրենց հեղինակությանը։ 2022թվականի օգոստոսից ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունները կարող էին անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, սակայն չեն արել։ Չեն արել այդ, ինչը խոստացել էին 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից առաջ։ Նիկոլ Փաշինյանին դիմադրելու 2 ճակատ կա՝ Սամվել Կարապետյանը և Հայ առաքելական եկեղեցին։ Եթե Ռուսաստանի իշխանությունը թույլ տա, ՌԴ քաղաքացի Սամվել Կարապետյանը կարող է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացել; Վեհարանի վրա գրոհը, Միքայել Սրբազանի կալանավորումը Գարեգին Բ-ին կալանավորելու գերագույն փորձն էր։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանության գլուխ մնալու համար մեկ ճանապարհ կա՝ բավարարել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր պահանջները, ճնշել Հայ առաքելական եկեղեցուն, ընդդիմադիրներին նետել բանտերը, ինչն էլ նա իրականացնում է։ Վերջում նա կարող է կրկնել Հայաստանի պետականության կործանման պատմական փուլերի մասին իր արած հայտարարությունը, ամեն ինչում կմեղադրի ժողովրդին, որ տեր չկանգնեց իր պետությանը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
