Կիրակի, 29 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Այսօր կիրակի է․ Միքայել Սրբազանը պետք է պատարագ վարեր Շիրակի թեմապատկան եկեղեցիներից մեկում»․ Նարեկ Գալստյան

«Այսօր կիրակի է․ Միքայել Սրբազանը պետք է պատարագ վարեր Շիրակի թեմապատկան եկեղեցիներից մեկում»․ Նարեկ Գալստյան
192
Այսօր, 10:00

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ու Միքայել Սրբազանը շփման մի յուրահատուկ ձև ունենք: Ով չգիտի, Սրբազան հայրը Կիլիկիո Հեթումյանների ուղիղ ժառանգն է, քաղաքամայր Սիսից: Երբ զանգում եմ Սրբազանին, անմիջապես ասում եմ, թե «ողջույն հայոց գահի միակ լեգիտիմ հավակնորդին»: Սրբազանն էլ հումորով միշտ նույն պատասխանն է տալիս, թե ես հավակնորդ չեմ՝ ավագ եղբայր ունեմ:
Այսօր կիրակի է, ու Միքայել Սրբազանը պետք է կիրակնօրյա պատարագ վարեր Շիրակի թեմապատկան եկեղեցիներից մեկում, հաղորդություն տար ու առ Տեր Աղոթք բարձրացներ: Բայց մանր վրեժխնդիրը, կոլաբորանտը նրան կալանավորել է արդեն երկու օր է: Աստված օգնական, Սրբազան հայր: Սա էլ կանցնի»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան