Կիրակի, 29 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Տուրիստական Դիլիջանում 4 օր խմելու ջուր չկա»․ Ոսկան Սարգսյան

«Տուրիստական Դիլիջանում 4 օր խմելու ջուր չկա»․ Ոսկան Սարգսյան
165
Այսօր, 13:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տուրիստական Դիլիջանում 4 օր խմելու ջուր չկա, վթար են վերացնում։ Գեղատեսիլ, զբոսաշրջային Դիլիջան քաղաքում խմելու ջրի մատակարարումը հիմնահարց է։ Ֆեյսբուքի «Քո Դիլիջանը» խմբում օգտատեր Գրիգ Լուս-ը գրել է․ «Վեոլիա Ջուր, բա Նիկոլը ձեզ ե՞րբ ա ձերբակալելու՝ իրա հպարտ քաղաքացիներին անջուր թողնելու համար։ Չորրորդ օրն է՝ վթար են վերացնում, առավոտ կտրում, գիշերը՝ տալիս։ Էսօր էլ զանգում եմ, ասում ա՝ ջրանջատում չկա, բայց փաստացի ջուր էլ չկա։ Չորս օր մի վթար եք վերացնում, բայց որ տուգանելու բան լինի, վայրկյանների գործ է։ Յախկ էլի, յախկ»»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան