«Սա վտանգավոր արտահայտություն է․ ինքն իրավունք չունի տենց բան ասի»․ Հովիկ Աղազարյան
![]() 429 Կիրակի, 29 հունիսի, 2025 թ., 13:18 «Միքայել Աջապահյանն իր մերժման նամակում գրել է, որ բավարարված է իր հոգևոր ծառայությունից։ Սա վտանգավոր արտահայտություն է․ ինքն իրավունք չունի տենց բան ասի, քանի որ ինքն ինչ-որ դաշտ էր զբաղեցնում, մարդիկ ունեին համակրանք ու վստահություն իր նկատմամբ։ Այսինքն՝ դու անում ես էնպես, որ բավարարված զգա՞ս, թե՞ էնպես, որ ժողովրդին լավ լինի»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ այդ քայլով Սրբազանը մեծ հարված է հասցրել եկեղեցուն և որ շուտով կաթողիկոսը ևս կձերբակալվի։ Հիշեցնենք՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու առկա հանրային համախմբումը, ինչպես նաև փաստը, որ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածությամբ անվստահություն գործընթաց նախաձեռնելու մասին, հայտնում են, որ խմբակցության 28 պատգամավորների ստորագրություններով միանում են անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ «Պատիվ ունեմ»-ը ևս պատրաստակամություն էր հայտնել ստորագրել Միքայել Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը՝ Վեհափառ Հայրապետի ու Սրբազանի համաձայնության պարագայում։ Այդ հայտարարությունից հետո Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել էր իր անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում՝ նշելով, որ լիովին բավարարված է իր ծառայությունից որպես հոգևորական։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
