Բագրատ Սրբազանի նամակը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
![]() 155 Այսօր, 12:42 «Սրբազան պայքար» շարժումը հրապարակել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Անձնական մտորումներ Բանտախցում, որտեղ գտնվելու համար մեկ վայրկյան անգամ չեմ զղջում, զանազան զգացումներ են առաջացել։ Երեկ մտորումներիս մեջ ակամայից անդրադարձա, որ մոտավորապես 90 տարի, իսկ ավելի ճիշտ՝ 88 տարի առաջ, 1937թ-ին այս նույն շենքում կալանավորվել և ապա նույն շենքի նկուղներում գնդակահարվել է Բագրատ արք. Վարդազարյանը, ում անվան կրողը լինելու պատիվը ինձ ընծայեց իմ հոգևոր ծնողը՝ Գարեգին Ա Ամենայն Հայոց հոգելույս հայրապետը։ Ինձ ձեռնադրեց և օծեց Բագրատ անունով ի հիշատակ Բագրատ արքեպիկսոպոս Վարդազարյանի և պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին և շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով և երախտիքով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում ի պաշտպանություն և հանուն հայոց ինքնության, արժեքների, Մայր Եկեղեցու և Հայրենիքի։ Պայքարել է Ցարական Ռուսաստանի ոտնձգությունների դեմ, Բաքվում՝ ադրբեջանական հրոսակների դեմ, ողջունել Անկախ Հայաստանի հռչակումը և ապա հայտնվել Խորհրդային հալածանքների ներքո։ Այնուհետև իր կյանքը կնքել նահատակությամբ՝ հանուն հայի և Հայաստանի, հանուն Սուրբ Եկեղեցու և ինքնության, հանուն սեփական պատմության և կենսագրության, հանուն գալիքի և Հայոց հաղթանակի։ Հիմա ես այս նույն վայրում եմ՝ միգուցե նույն խցում։ Թե ինչ կլինի շարունակությունը, կտեսնենք հետագայում։ Սակայն մեկ բան հստակ է՝ վերադարձել ենք 1937թ., երբ հակահայկական իշխանությունը, ենթարկվելով թշնամու պարտադրանքին, ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր Տունն ու Պատիվը։ Այն ժամանակ էլ Բագրատ արք. Վարդազարյանին զրպարտեցին որպես ահաբեկիչ, ժողովրդի թշնամի և պետական դավաճան կամ հանցագործ։ Սա նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էությունն է, որի վախճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնապետներինը։ Հաղթանակն այլընտրանք չունի…»։ Աղբյուրը` Բագրատ Սրբազան |
«ՀՀ-ում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին»․ Մանուշ Եսայան
4016:18«Դուք չեք տեսնո՞ւմ՝ ձեր երեխաներն ինչ սկզբունքով են հաց վաստակում»․ Վարդան Ղուկասյանը՝ ոստիկանների ծնողներին (տեսանյութ)
7416:06Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում
7315:48«Այսօրվա պատարագին ազատ տեղ չկար Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»․ Մանուել Մանուկյան
12215:30«Ո՛չ կաթողիկոսը, ո՛չ էլ եպիսկոպոսները չեն ազդել Միքայել Սրբազանի որոշման վրա»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
10915:18«Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ»․ Աննա Հակոբյան
25915:12«Գարշելի զույգը շարունակում է արշավը մեր մտքի, հոգու և ինտելեկտի դեմ»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
16615:00«Երևանից Դիլիջան 30-ից ավելի ոստիկանության մեքենա հաշվեցի»․ Սամվել Հակոբյան
26214:00