Կիրակի, 29 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հոգու ուժեղ երկրաշարժ․ սա էր երեկ տեղի ունեցածը»․ Իզաբելլա Աբգարյան

«Հոգու ուժեղ երկրաշարժ․ սա էր երեկ տեղի ունեցածը»․ Իզաբելլա Աբգարյան
155
Այսօր, 03:06

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպես երկրաշարժն է գետնին հավասարեցնում քաղաքներ, այդպես էլ արժեհամակարգ փոխել ցանկացող, հասարակություններին սեփական քաղաքական օրակարգը պարտադրել տենչացող ռեժիմները հարձակվում են, թափ տալիս, զրոյական կետին հասցնում մարդկանց ներաշխարհը։
Հոգու ուժեղ երկրաշարժ։ Այսպես կարող եմ բնութագրել երեկ տեղի ունեցածը, աբսուրդի աստիճանի անհավատալի տեսարանները և դրանք արդարացնելու համար դաշտ նետված գրառումներն ու մեկնաբանությունները։
Մեզ հետ տեղի են ունենում բաներ, որ միայն սարսափելի երազում կարելի էր պատկերացնել։
Ամեն անգամ, երբ բացականչում եք «էս ի՜նչ են անում», «գի՞ժ են», թափ է տալիս ձեր արժեհամակարգը, համոզմունքներն ու սկզբունքները։
Այնքան պիտի թափ տան, մինչև ոչնչացնեն, որ տեղը սեփականը կառուցեն։
Լինի դա նացիզմի սերմանումը, թե հոմոս սովետիկուս ստանալը, սխեման նույնն է. հասարակությունը հասցնել այնպիսի հոգեվիճակը, որ ոչ միայն չըմբոստանա, այլ՝ մի բան էլ ծափահարի ու մասնակցի ռեժիմի օրակարգին։
Ուղեղների լվացում, իբր տաբուների դեմ պայքար, կարմիր գծերի վերացում...
Պետք են հսկայական ջանքեր, որ չկորցնես մտածելու սթափությունը, ամեն զարհուրելի բան դիտարկես, վերլուծելով մինչ այդ տեղի ունեցածը, որպեսզի չդառնաս այն մարդկանցից մեկը, որ «հուռաաա» գոռալով՝ չարի զինվոր էին ակամայից դարձել»։