Կիրակի, 29 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող սա պատկերացնել»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Նույնիսկ ամենավատ երազում չէինք կարող սա պատկերացնել»․ Նիկողոս Հովհաննիսյան
248
Այսօր, 10:12

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չի լինում՝ ո՛չ քնել, ո՛չ արթուն մնալ, ո՛չ այլ բան մտածել, ո՛չ գործ անել, ոչինչ չի հանդարտվում…. Նորմալ մարդու համար՝ նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող սա պատկերացնել։ Այսօր կիրակի է՝ պատարագ Սբ Յոթվերքում, թեմակալ առաջնորդի գահը դատարկ է, սրբազանը՝ կալանավորված….. Կիրակի է՝ Բագրատ Սրբազանը պետք է լիներ պատարագի, զրուցեր հավատացյալների հետ, խորհուրդներ տար, ոգևորեր, սրբազանը՝ կալանավորված է։ Մի օր սա կանցնի, նրանք վախ չունեն՝ վստահ եմ, բայց այ դո՛ւք, վախեցաք նրանցից, դուք սարսափեցիք Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներից, նրանց ճերմակ և իմաստուն մորուքից, ձեր վախը ձեր մահն էր, և նրանց հաղթանակը։ Նրանք՝ որպես քաջ հովիվ, իրենց անձը դրեցին և հաղթեցին։
Նրան քաջ անուն են կրում, դուք վախկոտ, և դուք ամեն օր մեռնում եք, նրանք ամեն օր հզորանում, դուք ամեն օր նվազում ու տկարանում եք, նրանք՝ ամեն օր զորանում Աստծով։ Դուք փոքրոգի, ճղճիմ, նվաստ չուլանացած հոգիներ եք, նրանք՝ Աստծով լցված անոթներ, դուք նախիր եք, նրանք՝ քաջ հովիվ։ Նրանք ազատ են, դուք բանտարկված սատանա, նրանք հոգի են, դուք՝ մանր հատիկներ»։