«ՀՀ-ում այս իրավիճակը ձևավորվել է որոշակի տեխնոլոգիաների կիրառման արդյունքում»․ Վարդան Բալյան
189
Այսօր, 01:36
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞րն է ելքը. մաս 1 Հայաստանում այս իրավիճակը ձևավորվել է որոշակի տեխնոլոգիաների կիրառման արդյունքում, որ կփորձեմ ներկայացնել գիտափորձի նկարագրությամբ: Նման փորձարկումները, որպես կանոն, անում են առնետների վրա՝ սրանք իրենց սոցիալական բնույթով թերևս ամենից շատ են նման մարդուն, նույնպես և կենսունակությամբ, իսկ նրանց ինքնապաշտպանական մեխանիզմը բարոյական հիմք ունի, ինչպես մարդկանց մոտ: Ամենևին ոչ պատահականորեն առնետների դեմ պայքարի ամենարդյունավետ միջոցներ համարվում են նրանց պաշտպանությունը քանդողները, ոչնչացնողները: Հավաքական բարոյականությունը միանգամից քանդել, ոչնչացնել անհնար է, ուստի անհրաժեշտ է ձևավորել պայմաններ: Կարևորը ստիպել անելու առաջին քայլը, գործողությունը, որ մինչ այդ բացարձակ տաբու էր, անթույլատրելի: Վերցնում են ուժեղ մի առնետի, սովածացնում են, հետո սրա վանդակ են նետում սատկած առնետի: Որոշ ժամանակ անց սոված առնետը, որի համար տաբու էր իր նման առնետ ուտելը, հարձակվում է դիակի վրա: Բանականությունը սոված առնետին հուշում է, որ սատկած առնետն ընդամենն ուտելիք է, ինքն արդեն մեռած է, իսկ ես պետք է ապրեմ: Երկրորդ անգամ նույն վանդակ են նետում կենդանի, բայց մահամերձ առնետ: Բանականությունը նույնքան հաշվենկատ որոշում է հուշում՝ միևնույնն է մեռնելու է, իսկ ես պետք է ապրեմ: Ու այս անգամ առնետն ուտում է իր նման մեկին, որ դեռ կենդանի է, շնչում է: Երրորդ անգամ վանդակ են նետում լրիվ առողջ«ուտելիք»՝ համեմատաբար թույլ ու փոքր առնետի: Բանականությունը նորից միանում է՝ կարող է ու պետք է ապրի ուժեղը, այլապես երկուսս էլ կսատկենք: Այս որոշումներից յուրաքանչյուր հաջորդի ընդունման համար աստիճաբար ավելի քիչ ժամանակ է ծախսվում պայմանականոր ասած բարոյականության անկմանը համապատասխան: Ավելին, որոշակի ժամանակ հետո այդպիսի վարքագիծը դառնում է յուրատեսակ ինստինկտ, երբ այլևս մտածելու կարիք անգամ չկա, որովհետ մյուս բոլոր առնետները փորձարկուի համար այևս ընդամենը սնունդ են՝ բարոյականությունը վերջնականապես քանդված է: Վանդակում հայտնվող մյուս բոլոր առնետները սրան ընկալում են որպես իրենց ցեղակից, ինչն էլ նրանց բացարձակ անպաշտպան է դարձնում: Այս իրավիճակում փորձարկու առնետի վարքագիծը ևս փոխվում է՝ նա այլևս զոհ չի փնտրում, այլ ընտրում է ոչինչ չկասկածող առնետի որպես զոհ և ուտում, բայց թաքուն, մյուսների աչքից հեռու: Փորձարկու առնետն, ըստ որում, դառնում է ավելի խորամանկ, ավելի հաշվենկատ: Մի որոշ ժամանակ հետո, երբ մյուս առնետները հասկանում են, որ իրենց մեջ առնետի տեսքով գիշատիչ կա, հեռանում են այդ վայրից: Հատկանշական է, որ նման վարքագծի հիմքում ոչ թե ուտելիք դառնալու վախն է, այլ նույնպիսի գիշատիչ դառնալու վախը: Բնազդաբար ատնետները հասկանում են, որ առանց բարոյական տաբուների, դավաճանների հասարակությունը քանդում է սոցիալական պաշտպանության մեխանիզմները և մահվան դատապարտում բոլորին: Այս գիտափորձը նկարագրական է մեր հանրային պատմության համար թերևս դարեր շարունակ: Կարծում եմ, միշտ հնչել են հարցեր՝ ինչո՞ւ առնետները չեն ոչնչացնում կամ չեն կարողանում ոչնչացնել այդ գիշատիչ թագավորին և ուղղակի հեռանում են: Գիտափորձի հեղինակները եկել են հետարքիր եզրահանգման, որ բխեցնում են առնետների՝ բնազդային ինստիկտով առաջնորդվող կոլեկտիվ բանականությունից: Ենթադրվում է, որ գիշատչին վերացնել կարող են միայն ամենաուժեղ առնետները, պայմանական ասած էլիտան, որոնք կարող են իրենք վարակվել անբարոյականության ախտով: Արդյունքում կառաջանան ավելի մեծ թվով ու շատ ավելի ուժեղ առնետներ, իսկ հասարակությունը կընկղմվի միջտեսակային պատերազմի, անհաշտության մեջ, որ կոչնչացնի նրանց ընդհանրական տեսակի պաշտպանական մեխանիզմը: Համաձայնեք, որ ռացիոնալ ու տրամաբանական է թվում: Ուրեմն ո՞րն է ելքը»: