«Իշխանությունն անցել է արցախահայության նկատմամբ բացահայտ ճնշումների փուլին»․ Հակոբ Հակոբյան
![]() 130 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 00:36 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներ մի ակնթարթում զրկվեցին իրենց տներից, հողից, ապագայից։ Սա ազգային ողբերգություն է՝ կոլեկտիվ տրավմա, որի հետևանքները շարունակվում են ամեն օր։ Բայց Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն ճանաչում այդ ցավը, այլ բացահայտ ցուցաբերում են անտարբերություն։ Տեղահանված մարդիկ ապրում են վշտի, անարդարության ու մոռացված լինելու զգացմամբ, մինչդեռ պետությունն ընտրել է լռեցման և ճնշման ճանապարհը։ Իշխանության ներկայացրած «բնակարանային ծրագիրը» խաբկանք է՝ թերի, անհասանելի և մարդկային արժանապատվությունը խոցող։ Իրական լուծումների փոխարեն մենք տեսնում ենք հարցաքննություններ, ցուցադրական կալանքներ և արցախցիների վարկաբեկման փորձեր։ Դավիթ Գալստյանի՝ Արցախի օրինականորեն ընտրված ԱԺ պատգամավորի կալանավորումը՝ առանց հրապարակային փաստարկների, միայն մի բան է ասում՝ իշխանությունն անցել է արցախահայության նկատմամբ բացահայտ ճնշումների փուլին, որովհետև վախենում է ճշմարտությունից։ Սակայն ոչ ոք չի կարող լռեցնել կոլեկտիվ ցավը, որը ապրում է հիշողության, զայրույթի և պայքարի ձևով։ Հասարակությունը չի կարող լռել այս անարդարության առաջ։ Այս իշխանությունը հավատացնում էր՝ Արցախը «խանգարում է» խաղաղությանը։ Բայց իրականությունն այլ է։ Արցախը ոչ թե խանգարում էր, այլ պաշտպանում։ Արցախը հայ ժողովրդի դիմադրականության կենտրոնն էր, և նրա կորստով մենք կորցրել ենք նաև մեր անվտանգության և արժանապատվության սյուներից մեկը։ Հայաստանը առանց Արցախի ոչ թե խաղաղ է, այլ՝ անպաշտպան։ Վերադարձ լինելու է: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։ Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
