«ՀՀ ԶՈՒ-ն Սյունիքում ՀՕՊ համակարգը երևի անջատել է, Ադրբեջանն այս հատվածը կարողանում է օգտագործել»․ Կարապետ Պողոսյան
![]() 496 Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ., 23:18 «Այլևս Փաշինյանից որևէ դրական բան չենք կարող սպասել։ Իմ կարծիքով, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցն ավելի շուտ են քննարկել և եկել որոշակի համաձայնության, ուղղակի խնդիրը կապված է նրա հետ, որ նոյեմբերի 9-ի կարգավորումներով Ռուսաստանն ուրույն դեր ուներ, այս պահին երևի թե ուզում են միջանցքը բացել Արևմուտքի հսկողության ներքո և ոչ թե Ռուսաստանի»,- այս մասին «168TV»-ի եթերում նշել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Պողոսյանի խոսքով՝ օրեր առաջ ադրբեջանական և թուրքական կողմից ԱԹՍ-ներ էին անարգել թռիչքներ իրականացրել ՀՀ սահմանային հատվածներում, բայց այդ մասին ՊՆ-ն որևէ բացատրություն կամ հերքում չի հրապարակել։ «Երեկ ինձ տեղեկացրին, որ ադրբեջանցիներն ավելի աննախադեպ գործողությունների են անցել և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հատվածից մի քանի անգամ հայկական օդային տարածքները խախտվել են․ ռազմական թռչող սարքերը կարողացել են Նախիջևանի տարածքից թռիչքներ իրականացնել և սահմանը հատելով՝ հասնել մինչև օկուպացված Արցախ: Սա խոսում է մի բանի մասին, որ ՀՀ ԶՈՒ-ն Սյունիքի մարզում այլևս որևէ հսկողություն չի իրականացնում, ավելի շուտ երևի ՀՕՊ համակարգը վերջնականապես նույնիսկ անջատել են, և Ադրբեջանն այս հատվածը, որպես օդային միջանցք, կարողանում է օգտագործել իր ռազմական նպատակների համար: Սա չափազանց մտահոգիչ հանգամանք է, որովհետև նաև վերջին տարիների փորձը ունենալով, տեսնելով, թե ինչպիսի հանդգնությամբ Փաշինյանը կարողացավ թե՛ Արցախը հանձնել թշնամիներին, թե՛ Տավուշի մարզից հատվածներ հանձնել թշնամիներին, այսօր արդեն պարզ երևում է, որ նա վերջնականապես գնացել է այդ գործարքին, որ կարողանա Սյունիքն ամբողջությամբ դնել Ադրբեջանի տրամադրության տակ»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ շատ կուզենար ՊՆ-ն իր խոսքերը հերքեր, բայց վստահ է՝ չի հերքելու։ |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
