Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»
![]() 308 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեկ տողանոց կենսագրությամբ ՔՊ-ական շատ պաշտոնյաներ են եկել իշխանության, որոնք գրեթե 7 տարում հասցրել են 3-4 պաշտոն փոխել՝ հարստացնելով կենսագրությունը։ Ներկայացնենք՝ ով էր ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը։ 2010-2014 թվականներին նա աշխատել է որպես «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թվականներին ՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար. հեղափոխությունից առաջ այսպիսին է եղել Արշակյանի կենսագրությունը։ Իսկ հեղափոխությունից հետո նա զբաղեցրել է գրեթե 5 պաշտոն. Համաձայն Հակոբ Արշակյանի՝ 2025 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ 2017 թվականին Արշակյանը Դավթաշեն վարչական շրջանում տուն է գնել, ապա 2023 թվականին ձեռք է բերել «դաչա» այգետնակ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, որն արժեցել էր 12 մլն 675 հազար դրամ։ Արշակյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել էին 756 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 10 հազար ԱՄՆ դոլար, 2,5 մլն դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 302 հազար դրամ, որից 14 մլն 218 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 78 հազար 750 դրամը աշխատանքի վարձատրություն է ԵՊՀ-ից։ ԱԺ փոխխոսնակի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 60 մլն 528 հազար դրամ, որի մեջ ներառված է բնակարանի և այգետնակի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Հենց այս հիփոթեքների համար Արշակյանը, որպես եկամուտ, ֆինանսների նախարարությունից ստացել է 4 մլն դրամ գումար որպես եկամտահարկի վերադարձ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
