Նիկոլ Փաշինյան-Եկեղեցի պատերազմը նոր փուլ է թևակոխում․ «Հրապարակ»
![]() 196 Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Եկեղեցու և Վեհափառի դեմ Նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը նոր փուլ է թևակոխել, տևական լռությունից հետո հոգևոր դասն անցել է հակագրոհի։ Վեհարանը գրոհելու Փաշինյանի հայտարարությունից հետո՝ վերջին օրերին, եկեղեցու սպասավորները, առայժմ՝ դեռ աբեղաները, հերթով տեսանյութեր են նկարում՝ Մայր Աթոռի բակից, և հանդես գալիս ի պաշտպանություն Վեհափառի, քննադատում իշխանության հայտարարած արշավը: «Ով մերժում է կաթողիկոսի անունը, մերժում է իր մկրտությունը»,- հայտարարել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը․ «Հայոց հայրապետը ոչ թե վարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված և օծված հոգեւոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսեւորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաև Աստծու նկատմամբ։ Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգեւորականի նկատմամբ դիտավորյալ եւ միտումնավոր որևէ խոսք ու արարք»։ Տաթեւ սրբազանն էլ ասել է․ «Մայր Աթոռի հացը կերածմարդը չի կարող դավաճանել Սուրբ Էջմիածնին... Ինձավազանի անունով դիմողին չեմ բարեւի, ՎեհափառըՀՀ իշխանության կաթողիկոսը չէ, նա ողջ հայությանն է»: Մեր տեղեկություններով՝ եկեղեցու սպասավորներն ամենօրյա ռեժիմով աջակցող տեսանյութեր են նկարելու եւ տարածեն իրենց էջերում՝ ցույց տալով, որ Վեհափառն ունի հոգեւոր դասի աջակցությունը, եւ իշխանական արշավը համարժեք դիմադրության է արժանանալու։ Իսկ երեկոյան տարածեցին Քահանայաց դասի հայտարարությունը, որտեղ դատապարտում էին Վեհափառի նկատմամբ հարձակումները, Միքայել Աջապահյանի կալանքը եւ իրենց «որդիական զորակցությունն էին հայտնում Հայոց Հովվապետին»»:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
