«Վերակենդանացման բաժանմունքներում գումար են պահանջում բուժառուից»․ Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրականում ո՞ւմ էր պետք տուգանել
ՀՀ կառավարություն, Դուք նախանձելի հանգստությամբ հետևում եք, թե ինչպես ամենախոցելի բժշկական կազմակերպությունները՝ պոլիկլինկաներն ու ամբուլատորիաները և այնտեղ աշխատող թերապևտները, մանկաբուժները, ընտանեկան բժիշկները տարբեր պատրվակներով համատարած տուգանվում են:
Իհարկե, նաև անիմաստ եմ համարում այս առումով անդրադառնալ մասնագիտական ասոցիացիաներին, որոնք շատ հարմարավետ տեղավորվել են դրամաշնորհների և առողջապահության կառավարիչների տիրույթում և իրենց ՀԿ-ին անդամագրված բժիշկների իրավունքների, մասնագիտական արժանապատվության մասին լուռ են ինչպես վախեցած ձուկը:
Հիմա ըստ էության.
Առողջապահության նախարարությունը 2025թ. պետական պատվերը բժշկական կազմակերպություններում տեղադրել է ակնհայտ ուշացումով՝ 2025թ. ապրիլի ամսին,
Սոցփաթեթի շահառուների ծրագիրը 7 տարի անխափան աշխատալուց հետո 2025 թվականին ԱՆ-ը արհեստական խոչընդոտներ է ստեղծել դրա աշխատանքի համար և մինչև մայիս ամիս շահառուները սպասարկվում են օֆերտայի պայմանագրի սահմաններում՝ յուրաքանչյուր դեպք «ձեռքով» կարգավորելու սկզբունքով:
Մինչև այսօր, անկախ կիրառած պատժամիջոցներից, ԱՆ-ի շեփորահարած էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը լիարժեք չի գործում, Վերակենդանացման բաժանմունքներում բացարձակ գումար են պահանջում բուժառուից, անկախ նրանից, որ շտապ և անհետաձգելի բժշկական դեպքերը օրենքի կարգավորման մակարդակով պետական պատվեր են:
Խոցելի շահառուների խմբերի սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեղերի գնումը և այդ խմբերին տրամադրելը պոլիկլինիկաներից հանել և նվիրել են մասնավոր մանրածախ դեղատնային ցանցին, որի արդյունքում դեղերը պետական բյուջեի վրա 40% թանկ են նստում:
Կործանանար դեղորայքային քաղաքականության արդյունքում քաղաքացիները գնում են թանկ դեղեր: Ծաղկում է դեղերի սև շուկան՝ հատկապես ուռուցքային հիվանդությունների բուժման դեղերի մասով,
Իրականացնում են պետական բժշկական կազմակերպությունների չհիմնավորված օպտիմալացումներ՝ լայն ճանապարհ բացելով մասնավոր բիզնեսի համար,
և այլն…
ՀՀ առողջապահության նախարարություն, մի ինքնագնահատման գործիք էլ ձեզ համար ստեղծեք, տեսնենք դուք ձեր այսօրինակ աշխատանքը 10 բալային համակարգում ինչքա՞ն կգնահատեք:
Նիկոլ Փաշինյան, եթե հավասար իրավունքներով առողջապահական արբիտրաժ ստեղծվեր, իրականում ո՞ւմ էր պետք տուգանել՝ ԱԱՊ բժիշկի՞ն, թե՞ ձեր կողմից անվերապահորեն աջակցություն ստացող կառավարիչներին»։

Ի՞նչ անել ծխելը դադարեցնելու առաջին օրերին
39127.07.2026, 17:18
«Մասնագետները պնդում են, որ ԱՆ-ն համատարած ուշացնում է ծննդատների և պոլիկլինիկաների վճարումները»․ Արթուր Դանիելյան
44827.07.2026, 09:42
Անաֆիլակտիկ շոկ. ինչ անել
53926.07.2026, 23:48
Բժիշկները հազարավոր տզեր են հայտնաբերել չինացի բնակչի աչքերում
185224.07.2026, 23:41
Էբոլայի հետ կապված իրավիճակն աշխարհում
88424.07.2026, 13:36
Աշխարհի մարդկանց ավելի քան 30%-ը չի կարող իրեն թույլ տալ առողջ սննդակարգ. ՄԱԿ
445822.07.2026, 00:52
Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ
151120.07.2026, 12:18
Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել
179618.07.2026, 13:18