«Փաշինյանը մնացել է 2018 թվականի էյֆորիայի մեջ»․ Ոսկան Սարգսյան
![]() 91 Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ., 00:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառում․ «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Տուրիզմը Հայաստանում ապրում է իր լավագույն ժամանակները։ 2025 թվականի մայիս, հունիս, հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետություն են այցելել այդ ամիսների համար պատմականորեն ռեկորդային թվով զբոսաշրջիկներ՝ մայիսին՝ 181 հազար 436, հունիսին՝ 215 հազար 253, հուլիսին՝ 263 հազար 592 այցելու։ Այս օրինակով եմ ուզում ցույց տալ ժողովրդին հասցեագրված իմ՝ օգոստոսի 18–ի ուղերձի տեսական թեզերից մեկի գործնական արտահայտումը։ Տուրիզմի ոլորտի մեր տնտեսվարողները կարիք չունեն ասելու՝ լավ ա լինելու, որովհետև հիմա արդեն լավ է։ Որովհետեւ այն ապագան, որի մասին մտածում էինք տարիներ առաջ, այսօր է։ Ու շարունակ՝ այսպես»։ Նիկոլ Փաշինյանը մնացել է 2018 թվականի էյֆորիայի մեջ, կարծում է, թե ինչ սուտ ասի, հանրությունը հալած յուղի տեղ ընդունելու է։ Տուրիզմի մասին ես խոսում, Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը Դիլիջանի հողերը ջրի գնով ծախել է, սակայն տուրիստական համբավ ունեցող քաղաքում գոնե մի զուգարան չի սարքել, որ տուրիստները, նաև տեղացիներն օգտվեն։ Միայն տուրիզմով երկիր չեն զարգացնում, ինչպես «նախկինների» օրոք, Սյունիքի հանքերից հանված հանքաքարից դեղին պղինձ չեն ստանում, որպեսզի հանքանյութի մեջ ոսկին, հազվագյուտ մետաղները երկրից դուրս հանեն։ Նիկոլ Փաշինյան, անցած 7 տարում տնտեսական ոչ մի լուրջ ծրագիր չիրականացրիր, արտադրությունը, արտահանումը, գյուղատնտեսությունը ճգնաժամի մեջ են, չեն զարգանում։ Երևանում շինարարական բումը, վճարունակ պահանջարկի նվազման հետևանքով շուտով անկում է ապրելու, դոմինոյի էֆեկտով կրախի է մատնելու տնտեսության մնացած ճյուղերը»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
