«Ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված խցերը». Զարուհի Փոստանջյան
![]() 160 Երկուշաբթի, 14 հուլիսի, 2025 թ., 00:36 Կալանավորված Լիանա Հարությունյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում փաստեց, որ այն, ինչի մասին իրազեկել էր բանտախցերի պայմանների վերաբերյալ, ճիշտ է: Քրեակատարողական հիմնարկն իր կողմից տարածած լուսանկարներով ապացուցեց՝ կալանավոր դարձած երիտասարդ մոր և կրծքով կերակրվող երեխայի համար նախատեսված խուցը հարմարեցված չէ կեցության համար։ «Քրեակատարողական հիմնարկի ղեկավարություն, ցույց տվեք 8 ամսական երեխայի համար հարմարեցված մահճակալը։ Ձեր կողմից հրապարակված լուսանկարներով ապացուցեցիք, որ կալանավորված մոր և 8 ամսական մանկահասակ երեխայի պահման խուցը՝ ամռան տապի պայմաններում, առանց վարագույրի է, առանց սառնարանի է, առանց տաք ջրի է, առանց մանկահասակ երեխայի համար նախատեսված մահճակալի է, լողանալու և հիգիենայի պայմաններն իսպառ բացակայում են։ Դուք ապացուցեցիք, որ 10×5 չափսերի խուցը զնդան է ոչ միայն երիտասարդ մոր, այլև նրա փոքր երեխայի համար, որը մեկ գիշեր լուսացնելով այդ խցում, այսօր հայտնվել է հիվանդանոցում»,- ասում է նա: |
Դատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը
216:36«Վրացին եկավ, ավտոս գողացավ, ջարդեց ու ազատ արձակվեց»․ Աբրահամ Աշղյան
1716:18ՄԱԿ-ը Գազայում սովի աղետային մակարդակ է հայտարարել, Իսրայելը հերքել է
5016:06Արթուր Սարգսյանի վարորդի կալանքը ևս երկարաձգվեց
9215:54«Քննությունն օբյեկտիվ չի անցկացվում»․ Տիգրան Գալստյանի կալանքը երկարաձգվեց
3915:36Վաղարշապատում տղամարդը ծեծի հետևանքով մահացել է
5315:18Հրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորած
5315:12«Մի ստիպեք, որ լքեմ դահլիճը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
6015:00