«Կարո՞ղ է մի օր որոշեք, որ Աստծուն փոխարինելու ժամանակն է, առաջադրեք Ալլահի թեկնածությունը»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 427 Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 14:30 «Կարո՞ղ է մի օր ձեզ զեկուցեն, որ Աստված որդի ունի ու որոշեք, որ Աստծուն փոխարինելու ժամանակն է, առաջադրեք Ալլահի թեկնածությունը»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական քայլերին, հարցրեց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ խոսքը եզրափակելով թուրքերենով։ «Գնահատում եմ ձեր թուրքերենի իմացությունը, բայց չհասկացա՝ ինչ ասացիք։ Լուր ունեմ ձեզ համար՝ Աստված որդի ունի և նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Հիսուս Քրիստոսը մարդացած Աստված է և իմ հարազատն է, իմ ուսուցիչն ու իմ ինքնությունն է։ Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն ինձ առաջնորդում է»,- ասաց Փաշինյանը՝ կրկին անդրադառնալով Վեհափառի՝ զավակ ունենալու թեմային․ «Եպիսկոպոսը, մեր ուսմունքի համաձայն, ամուսնացած է եկեղեցու հետ, առավել ևս՝ կաթողիկոսը։ Փաստացի, կաթողիկոսը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գույքի միակ տերն է։ Այն փաստով, որ եթե մենք Կտրիճ Ներսիսյանին համարենք Ամենայն հայոց կաթողիկոս, ինքը Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է և, ստացվում է, որ իր զավակն այդ ամեն ինչի ժառանգորդն է։ Այսինքն՝ ՀԱԵ-ի ամբողջ ունեցվածքը, եթե մենք այս պրոցեսները չկանգնեցնենք, կարող է պարզվի, որ ինչ-որ մասնավոր անձի սեփականությունն է»։ |
«Պետք չէ անպայման սպասել ընտրություններին». «ՀայաՔվե»
7201:30«Փաշինյանը հանրությունից գաղտնի է պահում Զանգեզուրյան միջանցքի մասին ստորագրած համաձայնագիրը». Լևոն Զուրաբյան
7401:06«Պատկերացնո՞ւմ եք մի երկրորդ երկիր, որտեղ ավելով բիտում են «փռում»». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
8600:54Ամերիկյան կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում
16200:42Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ՝ իրանական նավթի առաքումներին մասնակցելու համար
29000:18«Ալիևը չէ՞ր, որ ասում էր՝ Հայաստանի ինչի՞ն է պետք զինվելը». Արա Պողոսյան
152Երեկ, 23:42«Պաղպաղակի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է»․ ՍԱՏՄ
83Երեկ, 22:36«Մեղրեցիների պատասխանը մեկն էր՝ Նիկոլը մուտիլովշիկ է». Նաիրի Հոխիկյան
91Երեկ, 22:30