Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Հենց ես օգտագործեցի, պարզվեց՝ անպարկեշտ բառ է»․ Նիկոլ Փաշինյան

«Հենց ես օգտագործեցի, պարզվեց՝ անպարկեշտ բառ է»․ Նիկոլ Փաշինյան
262
Չորեքշաբթի, 16 հուլիսի, 2025 թ., 16:54

«Հենց ես օտագործեցի այդ բառը, պարզվեց՝ անպարկեշտ բառ է («դոմփել»-խմբ.)։ Ըստ փորձագիտական վերլուծության, դա մի բան չի նշանակում և զարմանալի է, թե ինչո՞ւ են բոլորը կենտրոնացել էդ իմաստի վրա»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Եպիսկոպոս, թե ով, ափռ-ցփռ դուրս տալուց առաջ, պետք է իր ու իր քեռու կնգա հարաբերությունները պարզի, հետո նոր բարոյականություն քարոզի։ Ասում են վարչապետն ասել է՝ «դոմփել», ցնցվեցի՞ք էդ բառից։ Իհարկե, ներողություն եմ խնդրում ձեր ցնցումների համար, բայց որ մեր սրբության սրբոցում կարող են նման բաներ տեղի ունենալ, ոնց որ ոչ մեկիդ չի ցնցում, հա՞։ Այդ անբարոյական եպիսկոպոսները ինչ ասես՝ դուրս են տալիս, ոչ մեկը չի ասում՝ արա՛, էդ ի՞նչ եք խոսում, ա՛յ սրբապիղծներ ու մանկապիղծներ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը