Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Մեր բոլոր զրույցները հային զորացնելու մասին էին»․ Հովհաննես Ավետիսյան

«Մեր բոլոր զրույցները հային զորացնելու մասին էին»․ Հովհաննես Ավետիսյան
83
Երեկ, 17:30

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանի հետ հերթական զրույցի ժամանակ հետևյալը հարցրեց.
- Հովհաննես, ինչքա՞ն գումար է պետք Հայաստանի բոլոր գյուղերը սարքենք, կարգի բերենք, մի տաս միլիարդը $ բավակա՞ն է...
- Սրբազան ջան, միայն գումարը քիչ է, միայն փողով մեր խնդիրները լուծվողը չեն, զուգահեռ կրթություն պիտի մեջտեղ բերենք, մարդկանց գիտակցությունը փոխենք, մարդկանց արժեքի ստեղծման ավելի բարձր մակարդակի բերենք: Բարդ է լինելու:
Մեր բոլոր զրույցներն ու մտորումները Հայաստանը շենացնելու և հային զորացնելու մասին էին:
Մեր ընտրած ճանապարհը անմահության ճանապարհն է, այդ ճանապարհին մարդը կարող է խանգարել և ընթացքը դանդաղեցնել, բայց չի կարող մեզ վախեցնել և կանգնեցնել:
Ամեն ինչ մեր ուզածով է լինելու, մենք ունենալու ենք մեր երազած պետությունը մեր հայրենի տարածքների վրա»: