«ԵՄ-ն հայերին ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնելու է». Զախարովա
![]() 443 Հինգշաբթի, 17 հուլիսի, 2025 թ., 19:36 Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մտադրության մասին: Զախարովան հեգնանքով նկատեց՝ ամենայն հավանականությամբ, խոսքն այն գումարի մասին է, որը Բրյուսելը բազմիցս խոստացել է տրամադրել Երևանին, հայ ժողովրդին: «Բայց թե որքանով է այս խոստումը կատարվում, մենք պետք է հարցնենք Երևանին, թե արդյո՞ք նրանք ստացել են այդ գումարը, թե ոչ»,- հարցադրեց Զախարովան։ Նա նաև հաստատեց՝ իրենք չեն մտնելու հայերի գրպանները, դրանք նրանց հարաբերություններն են եվրոպական կառույցների հետ։ «Բայց ինձ թվում է, որ դա Եվրոհանձնաժողովի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի դասական ժանր է՝ ճոխ խոստումներ շաղ տալ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել և շարունակել վերահսկել գործընթացները՝ հանելով փրփուրը և օգուտներ ստանալով միայն իրենց համար։ Ավելին, նրանք նույն գումարները մի քանի անգամ հաշվում են՝ որպես նոր օգնություն»,- նշել է Զախարովան։ |
«Պետք չէ անպայման սպասել ընտրություններին». «ՀայաՔվե»
5401:30«Փաշինյանը հանրությունից գաղտնի է պահում Զանգեզուրյան միջանցքի մասին ստորագրած համաձայնագիրը». Լևոն Զուրաբյան
5701:06«Պատկերացնո՞ւմ եք մի երկրորդ երկիր, որտեղ ավելով բիտում են «փռում»». Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6500:54Ամերիկյան կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում
11700:42Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների դեմ՝ իրանական նավթի առաքումներին մասնակցելու համար
22400:18«Ալիևը չէ՞ր, որ ասում էր՝ Հայաստանի ինչի՞ն է պետք զինվելը». Արա Պողոսյան
134Երեկ, 23:42«Պաղպաղակի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է»․ ՍԱՏՄ
72Երեկ, 22:36«Մեղրեցիների պատասխանը մեկն էր՝ Նիկոլը մուտիլովշիկ է». Նաիրի Հոխիկյան
79Երեկ, 22:30