Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Իրավիճակը գնալով սրվում է․ լուծումներ են պետք»․ Տիգրան Ավինյան

«Իրավիճակը գնալով սրվում է․ լուծումներ են պետք»․ Տիգրան Ավինյան
139
Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ., 12:30

«Ջրամատակարարման հարցով, հատկապես ամռան ամիսներին, համաձայն են բոլոր դժգոհությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով թեպետ «Վեոլիա Ջուր»-ն ու Ջրային կոմիտեն Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ունեն իրենց հիմնավորումները, այնուամենայնիվ հստակ լուծումներ են պետք․ «Գիտեմ, որ կառավարությունը զբաղվում է այդ հարցով և հուսով եմ լուծումներն օր առաջ կհասունանան, քանի որ իրավիճակը գնալով սրվում է»,- ասաց Ավինյանը։