Ուրբաթ, 22 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին
363
Ուրբաթ, 18 հուլիսի, 2025 թ., 13:48

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Հիմնադրամը դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել «Դալմա Գարդեն մոլ»-ում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառների հեռացնելը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։
Հիշեցնենք՝ հուլիսի 1-ին քաղաքապետարանի աշխատակիցները Դալմա Գարդեն Մոլի շենքից հեռացրել էին «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառները։