«Թուրքիայի համար հայ-ադրբեջանական «Խաղաղության պայմանագիրն» առանցքային նշանակություն ունի»․ Վարդան Բալյան
![]() 143 Կիրակի, 20 հուլիսի, 2025 թ., 03:06 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը, թե մենք հրաշք են գործել, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մոտ է, ադրբեջանական հանրային և փորձագիտական հարթակներում հետաքրքիր քննարկումների առիթ է դարձել; Հատկանշական է, որ Ալիևի վարչակազմի հետ ուղղակի փոխկապակցված աղբյուրների հաղորդումների համաձայն՝ ամերիկացիները ջանք չեն խնայում այս տարի սեպտեմբերի 9-ին Նյու Յորքում մեկնարկելիք ՄԱԿ- գագաթաժողովի ընթացքում կազմակերպել ստորագրման կամ գոնե նախաստորագրման արարողությունը: Ավելի կոնկրետ նշվում է սեպտեմբերի 23-ը, երբ աշխարհի պետությունների ղեկավարների մեծ մասը կգտնվեն Նյու Յորքում: Հատկանշական է, որ Նյու Յորքում փաստաթղթի ստորագրմանը նախագահ Թրամփի ներկայությունը, ադրբեջանական մեկնաբանությամբ, միտված է բավարարել Բաքվի պահանջը երաշխիքների մասով՝ կապված ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջներ պարունակող դրույթների չեզոքացման հետ: Նշվում է, որ Անկարան Ալիևի վարչակազմին տեղեկացրել է, որ կողմ է ստորագրելուն, քանի որ Հայաստանի հետ սահմանի բացումը և Հայաստանի տարածքով բեռնափոխադրումները հնարավորություն կտան արագացված ընթացքով ապահովել հարավ-կովկասյան տարածաշրջանի երկրների հետ առևտրատնտեսական շրջանառության աճի ուղենշային ցուցանիշները: Այս հանգամանքը ինքնին հետաքրքրական է: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
