Թուրքիան 2,4 միլիարդ եվրոյի վարկ է ստացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին միանալու համար

Թուրքիայի կառավարությունը միջազգային ֆինանսական հաստատություններից 2,4 միլիարդ եվրոյի վարկ է ստացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» երթուղուն միանալու համար։
Ավելի վաղ «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության և ճապոնական MUFG Bank բանկի գլխավորած վարկատուների խմբի միջև ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Անկարային հատկացվում է 2,4 միլիարդ եվրո՝ դեպի Նախիջևան երկաթուղային գծի կառուցման համար։ Վարկը կտրամադրվի Շվեդիայի արտահանման վարկային գործակալության EKN, Ավստրիայի OeKB բանկի և Իսլամական զարգացման բանկի ներքո ներդրումների և արտահանման վարկերի ապահովագրության իսլամական կորպորացիայի երաշխիքներով։ Վարկն ստանալու վերաբերյալ բանակցությունները տեղի են ունեցել Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Մեհմեթ Շիմշեքի՝ Լոնդոնում Իսլամական զարգացման բանկի կողմից կազմակերպված վարկատուների գագաթնաժողովին մասնակցելու շրջանակներում։ Ձեռք բերված համաձայնության համաձայն՝ միջազգային վարկատուները կֆինանսավորեն Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային նախագծի շինարարությունը։ Նախագիծը կկառավարի Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։ Թուրքական երկաթուղիները Նախիջևանի հետ կապելու նախագիծը այսպես կոչված «Միջին միջանցք»-ի բաղադրիչներից մեկն է, որը կապում է Ասիան և Եվրոպան և ներառում է «Զանգեզուրի միջանցքը»: «Այս նախագծի՝ Անկարայի կողմից ֆինանսավորումը ցույց է տալիս, որ Թուրքիան կարծում է, որ Բաքվի և Երևանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի Զանգեզուրի երթուղու վերաբերյալ»,- ասվում է հակառակորդ Ադրբեջանի լրատվականների հոդվածներում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ի վարչակազմն առաջ է քաշել այս միջանցքը 100 տարի ժամկետով վարձակալության տալու գաղափարը։
Անկարայի կողմից աջակցվող ծրագրի համաձայն՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ Հայաստանի միջոցով կապող 43 կիլոմետրանոց երկաթուղային և ճանապարհային հատվածի կառավարումը պետք է փոխանցվի ամերիկյան ընկերությանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել այն տարբերակը, որ միջանցքը կկառավարի հայ-ամերիկյան համատեղ ընկերությունը: Ադրբեջանի դիրքորոշումն սակայն այն է, որ Նախիջևանի հետ անարգել կապը պետք է ապահովվի «Զանգեզուրի միջանցքով»՝ առանց հայերի «երեսը տեսնելու»։
Տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ Զանգեզուրի միջանցքը ԱՄՆ վերահսկողությանը հանձնելու նախատեսվող ծրագրի իրականացման հավանականությունը ցածր է: Պատճառը Իրանի և Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ արձագանքն է: Իրանի քաղաքական շրջանակները կարծում են, որ այս ծրագիրը կհանգեցնի Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանների երկայնքով «աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխության»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
207Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
102Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
138Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
18305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
19505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47802.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
47302.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43902.10.2026, 13:06