Իրանը պատրաստ է երկարաձգել Թուրքիա իրանական բնական գազի մատակարարման գործող պայմանագիրը

Թուրքիա կատարած այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է երկարաձգել Թուրքիա իրանական բնական գազի մատակարարման գործող պայմանագիրը և աջակցում է երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ «Իրանը Թուրքիայի ամենահուսալի էներգամատակարարներից մեկն է, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկարաձգել գազի պայմանագիրը, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը էլեկտրաէներգիայի ոլորտում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Արաղչիի խոսքով՝ Իրանն ու Թուրքիան դեռևս հեռու են երկու երկրների միջև համագործակցության ներուժի լիարժեք իրացումից, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտներում, և պետք է միջոցներ ձեռնարկվեն այս բացը լրացնելու համար, այդ թվում՝ երկրների միջև առևտրային և ներդրումային խոչընդոտների վերացման ուղղությամբ։
Իրանից Թուրքիա տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման գործող գազային պայմանագիրը լրանում է 2026 թվականի նոյեմբերին։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
18117:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
9416:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
13009:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
175Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
191Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43502.10.2026, 13:06