Հայտարարագրերը կվերլուծվեն կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ նախատեսվում է հայտարարագրերի վերլուծության համար սահմանել ռիսկային չափորոշիչների միասնական համակարգ, որը թույլ կտա Հանձնաժողովին ձեռնարկել ավելի թիրախային, համապարփակ և օբյեկտիվ վերլուծություններ։
Նախագծով ներդրվում է ռիսկային չափորոշիչների մեխանիզմ՝ ներառյալ միավորային գնահատման համակարգը, նվազագույն շեմի սահմանումը, ինչպես նաև լրացուցիչ ռիսկի գործոնների գնահատման հնարավորությունը իրավասու ստորաբաժանման կողմից։ Այս կարգավորումները կապվում են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում ամրագրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի զարգացման նպատակների հետ և չեն առաջացնում բյուջետային ազդեցություն։
Ակնկալվում է, որ նոր կարգը կբարձրացնի վերլուծությունների հասցեականությունը, կնվազեցնի սուբյեկտիվ մոտեցումները, և կնպաստի կոռուպցիոն ռիսկերի վաղ հայտնաբերմանն ու հայտարարագրման ինստիտուտի հանդեպ վստահության աճին։
Նախագիծը սահմանում է 7 ռիսկային չափորոշիչ, որոնցից յուրաքանչյուրին համապատասխանում է որոշակի միավոր՝ 0-ից 100 սանդղակով։ Եթե հայտարարագրի ընդհանուր միավորը 60 և ավելի է, այն ենթակա է խորացված վերլուծության։
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի հաստատում է վերլուծության ենթակա հայտարարագրերի ցանկ՝ ինքնաշխատ կամ ձեռքով եղանակով։ Առաջնահերթ վերլուծվում են ավելի բարձր միավոր ունեցող հայտարարագրերը, նվազագույնը՝ 200 հատ տարեկան։
Յոթ ռիսկային չափորոշիչները.
1. Բացասական կամ շատ ցածր տարեկան ծախսեր (30 միավոր)
Երբ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի ծախսերը բացասական են կամ մոտ են կենսաապահովման նվազագույն բյուջեին։ Այսինքն՝ մարդը հայտարարագրում է, որ ծախսել է ավելի քիչ, քան անհրաժեշտ է նվազագույն ապրուստի համար։
2. Ընտանիքի անդամների մասին տվյալների բացակայություն (5 միավոր)
Երբ հայտարարատուն չի հայտարարագրել ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների մասին, թեև հայտնի է, որ նրանք կան։
3. Ուշացած հայտարարագիր (3 միավոր)
Հայտարարագիրը ներկայացվել է միայն վարչական տույժ կիրառելուց հետո։
4. Չներկայացված հայտարարագիր (7 միավոր)
Վարչական տույժից հետո էլ հայտարարագիրը չի ներկայացվել։
5. Վարկեր՝ առանց բավարար կանխիկի (5 միավոր)
Ստացված վարկի չափը գերազանցում է կանխիկ դրամական միջոցները (բացառությամբ հիպոտեկային վարկի)։
6. Մեծ գումարներ՝ կանխիկ դրամով (25 միավոր)
Միաժամանակ 3 պայմանի առկայության դեպքում՝
կանխիկ դրամը ավելի է 5 մլն դրամից,
կանխիկը 3 եւ ավելի անգամ ավելի է, քան անկանխիկ դրամը, կանխիկի ծագումը չի հիմնավորվում նախորդ հայտարարագրերով:
7. Լրացուցիչ ռիսկի գործոն (25 միավոր)
Հանձնաժողովի մասնագետները յուրաքանչյուր դեպքում կարող են ավելացնել 25 միավոր՝ այլ կասկածելի հանգամանքների դեպքում։ Օրինակ՝ գույքի ձեռքբերման կամ վաճառքի արժեքի էական տարբերությունը շուկայական արժեքից։
Հայտարարագրերի վերլուծության ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն իրականացվում է, եթե հաշվարկված ռիսկի ցուցանիշների հաշվարկային մեծությունը 60 և ավելի է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերի վերլուծության նպատակն է հայտնաբերել ոչ թե առանձին անհամապատասխանություններ, այլ այն դեպքերը, երբ ռիսկային հանգամանքները համակցված կերպով ձեւավորում են բարձր հավանականությամբ կոռուպցիոն ռիսկեր»։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
226Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
665Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
28412.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
27512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
24012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
55411.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
83211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
27511.08.2026, 16:54