«ԵՄ երկրները պլան Բ են մշակում Ուկրաինային ֆինանսավորելու համար»․ #Politico

Եվրոպական երկրները շտապ «պլան Բ» են մշակում, որպեսզի Ուկրաինան հաջորդ տարվա սկզբին չմնա առանց ֆինանսավորման այն դեպքում, եթե չկարողանան համաձայնության գալ Մոսկվայի սառեցված ակտիվները Կիևի ռազմական կարիքների համար օգտագործելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Բրյուսելում քաղաքական գործիչները և մասնագետներն այժմ մտածում են այն մասին, թե ինչպես օգնել Ուկրաինային, եթե փոխհատուցման վարկի տրամադրման առաջարկը ժամանակին չհամաձայնեցվի, որպեսզի ԵՄ առաջնորդները կարողանան այն ստորագրել դեկտեմբերի 18-ի գագաթնաժողովում: Նշվում է, որ աջակցություն ստացող տարբերակներից մեկը ԵՄ վարկերով ֆինանսավորվող «միջանկյալ» վարկի տրամադրումն է, որը կօգնի Ուկրաինային դիմակայել 2026-ի առաջին ամիսներին։ Այդ տարբերակը թույլ կտա ավելի շատ ժամանակ հատկացնել Ռուսաստանի ակտիվներով ապահովված երկարաժամկետ փոխհատուցման վարկի կառուցվածքը ձևավորելուն՝ այնպես, որ այն ընդունելի լինի Բելգիայի համար։ Հենց Բելգիայում էլ պահվում են այդ միջոցները։
Նշվում է նաև, որ հնարավոր է Ուկրաինան հետագայում պարտավորվի վերադարձնել այս նախնական «միջանկյալ» վարկը ԵՄ-ին՝ արդեն ստանալով երկարաժամկետ փոխհատուցման վարկի միջոցները։ Մեկ այլ տարբերակ կարող է լինել երկարաժամկետ լուծումը, որը կներառի ինչպես փոխհատուցումների վարկը, այնպես էլ ԵՄ միասնական փոխառությունները։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
228Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
151Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
134Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
52226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
58824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
60923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
173123.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
68522.10.2026, 02:06