350,000 լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավը Իրանի կողմից կալանվել է

4658
Կիրակի, 30 նոյեմբերի, 2025 թ., 17:56
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցում «մաքսանենգ վառելիք» տեղափոխող տանկերի առգրավման մասին։ Նավը նավարկում էր Էսվատինիի (նախկինում՝ Սվազիլենդ) դրոշի ներքո, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
«Գործողությունից հետո 350,000 լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավը ուղարկվել է Բուշերի նավահանգիստ։ Նավում եղել են անձնակազմի 13 անդամներ՝ Հնդկաստանի և Իրանի հարևան երկրներից մեկի քաղաքացիներ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նոյեմբերի 14-ին ԻՀՊԿ-ն առգրավել է ԱՄԷ-ից Սինգապուր ուղևորվող նավթատար նավ՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ Իրանը պնդել է, որ այն տեղափոխում է չարտոնված բեռ։ Տանկերը և նրա անձնակազմը մի քանի օր անց ազատ են արձակվել։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
18117:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
9416:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
13009:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
175Երեկ, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
191Երեկ, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
47402.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
46902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
43502.10.2026, 13:06