Իրանը դադարեցնում է հիդրոէլեկտրակայանի գործունեությունը երաշտի պատճառով

Իրանում Քարխեհ գետի հիդրոէլեկտրակայանը դադարեցրել է գործունեությունը ջրի մակարդակի նվազման պատճառով:
Կառույցի տնօրենի խոսքով՝ ջրամբարի ջրի մակարդակը իջել է մինչև 180 մետր՝ 40 մետրով ցածր ամբարտակի շահագործման համար անհրաժեշտ նվազագույն մակարդակից։ Ստորին դարպասները վերաբացվել են՝ ջրի հոսանքն ապահովելու համար։
Fars News գործակալության նոյեմբերի 8-ի գնահատականներով՝ երկրում 19 ջրամբար գտնվում է լիակատար սպառման եզրին։ Դրանց մնացած հզորությունը կազմում է իրենց նախագծային հզորության 5%-ից պակաս։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նոյեմբերի 11-ին խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել է, որ երկրում տեղումների քանակը կազմել է նախորդ տարիների միջին ցուցանիշի ընդամենը 3%-ը։ Նա նշել է, որ ջրի պակասը ազդում է կյանքի բոլոր ոլորտների վրա և պահանջում է համալիր մոտեցում։ Խնդրի լուծման համար նա առաջարկել է ստեղծել փորձագիտական խմբեր՝ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ։
Պետական ջրամատակարարման ընկերության ղեկավար Հաշեմ Ամինին նախկինում պարզաբանել էր, որ խմելու ջրի պակասն ազդում է քաղաքի բնակչության մոտավորապես կեսի վրա։ Նա ընդգծել է, որ վերականգնվող քաղցրահամ ջրի պաշարների ծավալը վերջին երեք տասնամյակների ընթացքում նվազել է 132-ից մինչև 90 միլիարդ խորանարդ մետրի՝ սպառման աճի ֆոնին։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
90516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
83715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
60614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
132613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
64312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
168610.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
183609.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76709.11.2026, 15:18