«Մի՛ լեգիտիմացրեք մի բռնապետի, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի». Արտակ Բեգլարյանը՝ Թրամփին
![]() 632 Չորեքշաբթի, 23 հուլիսի, 2025 թ., 13:43 Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հուլիսի 22-ին պատասխան մեկնաբանություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման տակ, որով նա Truth Social հարթակում հրապարակել է Ադրբեջանի ցեղասպան բռնապետ Իլհամ Ալիևի ելույթից հատված: Պատասխանում, մասնավորապես, նշված է. «Պարո՛ն նախագահ, խոր հարգանքով ստիպված եմ արտահայտել իմ ցավն ու մտահոգությունը կապված Ձեր որոշման հետ՝ տարածել մի տեսանյութ, որտեղ հանդես է գալիս Իլհամ Ալիևը՝ մեր ժամանակների ամենահանցագործ և բռնապետական առաջնորդներից մեկը։ Խնդրում եմ հաշվի առնել հետևյալ կարևոր փաստերը․ Ալիևը իրականացրել է ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ՝ ուղղված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ քրիստոնյա հայ ժողովրդի դեմ՝ հանգեցնելով ավելի քան 100,000 մարդու բռնի տեղահանությանը 2023թ. սեպտեմբերին։ Այս գործընթացը լայնորեն ճանաչվել է որպես էթնիկ զտում։ Պարո՛ն նախագահ, որպես Ալիևի ցեղասպան գործողությունների զոհ և որպես իմ տեղահանված ժողովրդի ձայն՝ հարգանքով հորդորում եմ Ձեզ․ մի՛ լեգիտիմացրեք մի բռնապետի, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի։ Փոխարենը խնդրում ենք՝ մնալ հավատարիմ Ձեր իսկ խոսքին՝ օգնելով դադարեցնել բռնությունը և էթնիկ զտումը։ Մեր ժողովուրդը շարունակում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները, և հատկապես Դուք, կկանգնեք արդարության, ազատության և ճշմարտության կողքին։ Մենք խնդրում ենք Ձեր աջակցությունը հետևյալ ուղղություններով՝ Մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձին մեր հայրենիք, |

«Լրագրողների նկատմամբ նախկինում էլ են ճնշումներ եղել, բայց ոչ այսչափ»․ Լիզա Ճաղարյան
2613:30
ՑԱՀԱԼ-ը հայտնել է Իրանում ավելի քան 3 հազար թիրախ ոչնչացնելու մասին
8313:07
«Գլուխները պատով են տալիս, ովքեր նման բան են ասում». Ալեն Սիմոնյան
9912:54
Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի
8412:30
«Սխալ եմ արել». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11312:24
«Թվերով չմանիպուլացնեք հանրությանը». Դավիթ Ղահրամանյան (տեսանյութ)
10312:18
«Իշխանությունը 5 տարի ամեն օր ընդդիմությանը տալիս է իրեն հեռացնելու առիթներ և շարունակում է մնալ իշխանություն». Մհեր Մկրտչյան
11112:06
Ալեն Սիմոնյանը նոր լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ (լուսանկար)
19810:36
