«Արդեն թեթև հարված զգո՞ւմ եք թիկունքից՝ սեփական եղբայրների կողմից». Կարեն Կարապետյան

Գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը, անգլերենով գրառում է կատարել Instagram-ի իր էջում, որը ներկայացնում ենք թարգմանաբար. ««Հե՛յ, փոքրիկ խմբակ»:
Հուսով եմ՝ դեռ կարող եք բրյուսելյան կաղամբ և պարիզյան կրուասաններ համտեսել։ Պետք է որ հաճելի լինի զգալ Մակրոնի աջակցությունը, որը ձեզ պես, արդեն կորցրել է իր ընտրողների վստահությունը։ Արդեն թեթև հարված զգո՞ւմ եք թիկունքից՝ սեփական եղբայրների կողմից։ Մի փոքր հիշեցում. մեր սեփական Սահմանադրությունը (6-րդ հոդվածը, հիշո՞ւմ եք) պարտավորեցնում է Հայաստանին կատարել միջազգային դատարանների որոշումները։ Եթե դա անհարմար է հնչում, զանգահարեք ձեր հարևաններին. գուցե նրանք կարողանան հայտարարել, որ այդ կետը ևս խոչընդոտ է խաղաղության ճանապարհին։ Դուք, կարծես, սահմանադրություններով հետաքրքրվում եք միայն այն դեպքում, երբ դրանք պատկանում են ձեր հարևաններին։ Նաև մի մոռացեք Էրդողանի մասին ձեր սիրելի գիրքը. վստահ եմ, որ այնտեղ միջազգային դատարանների որոշումներից խուսափելու մասին գլուխ կա։ Այսպիսով, եթե այդքան հետաքրքրված եք եվրոպական ուղով, սկսեք եվրոպական ուղուց՝ կատարեք Ստոկհոլմի դատարանի որոշումը»։

«Սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը». Արմեն Հովասափյան
4911:18
«Թե ինչպես մի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6911:06
Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
9510:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
6110:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
10110:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
6010:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
11910:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
6009:48