«Եթե բանակցությունները շարունակվեն, լույս թունելի վերջում կլինի». Հաքան Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում հույս ունի, որ «լույս կերևա թունելի վերջում», եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունները շարունակվեն։
«Եթե բանակցությունները շարունակվեն, լույս թունելի վերջում կլինի», - NTV հեռուստաալիքի եթերում ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ ուկրաինական հակամարտությունն ունի «շատ լուրջ տարածաշրջանային և գլոբալ հետևանքներ»։ «Մարդասիրական ողբերգությունից բացի, մենք բախվում ենք մի իրավիճակի, որը կհանգեցնի միջազգային ասպարեզում ավելի մեծ պատերազմի և պառակտման։ Սա դժվար և թանկ պատերազմ է։ Պատերազմ, որում ամեն ինչ օգտագործվում է, բացի միջուկային զենքից»,- նշել է Ֆիդանը։
Նա հավելել է, որ Ստամբուլում կայացած բանակցությունների երրորդ փուլի ընթացքում քննարկվել են այն պայմանները, որոնց ներքո առաջնորդները կարող են հանդիպել։ «Սկզբունքային համաձայնության են հասել Թուրքիայում գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ, բայց բանակցությունների պատվիրակությունները շատ աշխատանք ունեն անելու իրենց դիրքորոշումների տարբերությունների պատճառով։ Հիմա, երբ նրանք հանգիստ խոսում են, ես տեսնում եմ փոխզիջում գտնելու ցանկություն։ Եթե սա շարունակվի, կարծում եմ, որ կհայտնվի ժամանակավոր լուծում», - ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5219:00
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
7018:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8417:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8317:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13116:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
8616:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9916:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
9116:00