«Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիրը ստորագրել ոչ միայն կառավարության, այլև հայ ժողովրդի հետ»․ Հաջիև

Բաքուն պատրաստ է խաղաղության և տարածաշրջանի վերափոխման։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը գերմանական «Բեռլիներ Ցայթունգ» թերթին տված հարցազրույցում։
«Ադրբեջանի կողմից պատրաստված և Հայաստանին ներկայացված խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն մեծ մասամբ համաձայնեցված է։ Սա շատ դրական պահ է։ Այո, դեռևս կան որոշ չլուծված մանրամասներ։ Օրինակ՝ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է Ադրբեջանի տարածքի նկատմամբ պահանջներ։ Յուրաքանչյուր պետության սահմանադրությունը ներքին հարց է, եթե, իհարկե, այն չի վերաբերում մեկ այլ երկրի անվանմանը կամ տարածաշրջանին։ Մենք ցանկանում ենք այս խաղաղության համաձայնագիրը ստորագրել ոչ միայն Երևանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ։ Մենք ցանկանում ենք տեսնել, թե ինչպես են հայերը փոխում Սահմանադրությունը և պաշտոնապես հրաժարվում մեր տարածքի նկատմամբ իրենց պահանջներից», - ասել է Հաջիևը։
Հարցին, թե «այսինքն՝ խոսքը միայն Հայաստանի Սահմանադրության մասին չէ՞», Հաջիևը պատասխանել է․ «Մենք կարծում ենք, որ այս հարցի լուծումից հետո խաղաղության ճանապարհին այլևս լուրջ խոչընդոտներ չեն լինի»։

«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
2601:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
8300:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
9100:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
66Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
80Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
73Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
143Երեկ, 21:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
72Երեկ, 20:54