Մեծ Բրիտանիայի պատգամավորները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի մեկ երրորդից ավելին՝ ինը քաղաքական կուսակցությունների 221 պատգամավոր, ստորագրել են վարչապետ Քիր Սթարմերին ուղղված համատեղ նամակ, որով կոչ են անում ճանաչել Պաղեստինի պետության անկախությունը: «Չնայած մենք գիտակցում ենք, որ Մեծ Բրիտանիան ի վիճակի չէ ապահովել ազատ և անկախ Պաղեստին, Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչումը զգալի ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցությունը», - ասվում է պատգամավորների նամակում, որը հրապարակվել է Guardian-ի կողմից ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 25-ին։
Նամակի հեղինակները նաև վստահություն են հայտնել, որ Լոնդոնի կողմից նման անկախության ճանաչումը կունենա «հատկապես հզոր ազդեցություն», հաշվի առնելով այն փաստը, որ Մեծ Բրիտանիան էր կառավարում տարածքը, նախքան դրա արաբական և հրեական մասերի բաժանվելը: Պատգամավորների հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Շոտլանդիա կատարած չորսօրյա այցի ժամանակ, որի ընթացքում հուլիսի 28-ին նախատեսված է հանդիպում Քիր Սթարմերի հետ։
Թերթի տվյալներով՝ փոխվարչապետ Անժելա Ռեյները, ներքին գործերի նախարար Իվետ Քուփերը և արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին նույնպես պաշտպանում են, որ բրիտանական կառավարությունը Ֆրանսիայի հետ միասին առաջատար դեր ստանձնի Պաղեստինի պետություն ստեղծելու հարցում, գրում է Guardian-ը։

Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5219:00
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
7018:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8417:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8317:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13116:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
8616:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9916:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
9116:00