«Minval»-ն օգտագործել է ՌԴ հին տեղանուններ՝ TACC-ի կողմից «Ստեփանակերտի» հիշատակումից հետո

1027
Ուրբաթ, 01 օգոստոսի, 2025 թ., 20:33
Ադրբեջանական «Minval» լրատվամիջոցը Telegram-ում սկսել է օգտագործել «Քյոնիգսբերգ» (այժմ՝ Կալինինգրադ) և «Օրինբոր» (այժմ՝ Օրենբուրգ) տեղանունները՝ ռուսական TACC լրատվական գործակալության հոդվածի շուրջ ծագած սկանդալից հետո, որտեղ օգտագործվել էր «Ստեփանակերտ» տեղանունը։
«Խմբագրությունը կօգտագործի Ռուսաստանի Դաշնության պատմական տեղանունները՝ մինչև Մոսկվան չհասկանա, որ գոյություն չունի «Ստեփանակերտ» կամ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություններ», - նշել է լրատվամիջոցը։
Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն TACC-ին կոչ էր արել ներողություն խնդրել այն բանի համար, որ ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին տեղեկությունը հրապարակվել էր «Այվազովսկու հուշարձանը քանդվել է Ստեփանակերտում» վերնագրով։ Ավելի ուշ TACC-ը խմբագրել է հոդվածը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24