Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան

«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
36
Այսօր, 18:48

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանանի թեման բոլորովին պատահական չէ: Ինչպես իրենց մոտ ամեն ինչ՝ պատահական ոչինչ չկա: Եվ ամեն բան սիմվոլիզմ ունի: Ընդհանրապես ի հակասություն հայոց վսեմ ազգի՝ նրա սիրելի առաջնորդը մեծ ուշադրություն է դարձնում խորհրանշաններին, խորհրդավորությանն ու սիմվոլիզմին ընդհանրապես: Ճիշտ՝ թուրքերի ու ադրբեջանցիների պես, որոնց համար, իմաստնաբար՝ սիմվոլիզմն ամեն ինչ է և անչափ կարևոր: Իսկ քանի որ հայերի համար դա ոչինչ է, ապա սիմվոլները նույնպես հայերը կա´մ չեն սիրում կարդալ, կա´մ էլ չեն էլ կարողանում անգամ կարդալ և վերծանել:
Բանանը՝ հայկական սպեցիֆիկ խոսքում կիրառվում է վաղուց և բոլորովին այլ կոնոտացիա կարող է ունենալ այդ համատեքստում:
Մյուս կողմից՝ բանանի հետ է կապվում «բանանային հանրապետություն» արտահայտությունը, որ թեև արդեն քաղաքագիտական տերմին է, բայց նաև բառացի իմաստ ունի, երբ մի ամբողջ բանան արտադրող պետություն գտնվում է բանանի բիզնես անող օտարերկրյա կորպորացիայի ճորտի կամ էլ՝ ստրուկի կարգավիճակում:
Հայտնի է, որ հայոց առաջնորդը Անկարայում և Դուբլինում հանդիպեց Հայաստանի նոր տերերի հետ: Ու Անկարայից Դուբլին, Դուբլինից՝ Երևան բանան բերեց գրպանում, որը պահում է չհրկիզվող պահարանում:
Մինչ սա շատերին զվարճալի, կամ էլ ամոթալի, կամ էլ անընդունելի ծաղրանկար կարող է թվալ՝ ես հեռու եմ այդքան պրիմիտիվ կերպով այս ողջ բեմականացումն ընկալելուց: Մարդը, իր համախոհների հետ հանդիպելուց հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք Երևան: Ու այն պահում է չհրկիզվող պահարանում:
Այնպես որ ծիծաղելի վիճակում նա չէ, որ բանան է բերոլ Երևան: Այլ նրանք, որոնք բանանում ու առաջին հայացքից բանանային սկեչերի սերիայում զավեշտ են տեսնում: Որովհետև այդ բանանը, շուտով իրենց է հյուրասիրվելու:
Ու ամենայն հավանականությամբ, ինչպես ամեն հյուրասիրանք վերջին հազար հինգ հարյուր տարում, այս բանանի հյուրասիրությունն էլ է նրանց շատ դուր գալու»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան