Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Մեր երկրում լուրջ խնդիր կա՝ մարդուն արժևորելու, գնահատելու ու լսելու». Զառա Հովհաննիսյան

«Մեր երկրում լուրջ խնդիր կա՝ մարդուն արժևորելու, գնահատելու ու լսելու». Զառա Հովհաննիսյան
169
Այսօր, 16:12

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մինչև չսովորենք միմյանց գնահատել, ո՛չ հանրություն կդառնանք, ո՛չ երկիր, ո՛չ պետություն։
Մեր երկրում լուրջ խնդիր կա՝ մարդուն արժևորելու, գնահատելու ու լսելու, էլ չասեմ սիրելու, ոնց որ միմյանց թշնամի լինենք՝ խեթ հայացքով, անվստահությամբ ու կասկածամտությամբ ենք նայում իրար։ Հանգիստ կարող ենք մեկ գրառմամբ ոչնչացնել ամենամեծ ներդրումն ու նույնիսկ համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, անուններ չնշեմ, նրանք շատ են, և ոմանք արդեն լքել են Հայաստանը հենց այդ պատճառով։ Հանգիստ կարող ենք մարդու դեմքին շպրտել, որ ինքն անփոխարինելի չի, եթե փող կա, ապա ծառայող էլ կգտնվի։
Եվ դա բոլոր մակարդակներում է՝ պետական համակարգից մինչև հասարակական ու նույնիսկ ակտիվիստական խմբեր։
Դա մտածողական, արժեքային խեղում է, որտեղ մարդը որևէ կշիռ, արժեք ու հարգանք չի վայելում։
Հայերը կոտրած սրտերով մարդիկ են, միայն երգերում են փորձում կիսվել մենակությամբ՝ կորցնելով իրենցը, հարազատը, սրտակիցը»: