«Կարապետյանն իր ծոծրակը կտեսնի, բայց չի տեսնի, որ իր քաղաքական ուժը ստանա անցողիկ շեմից բարձր ձայներ»․ Արսեն Թորոսյան
![]() 633 Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ., 12:56 ՔՊ կուսկցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը «Ֆակտոր»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե չունի՞ մտավախություն, որ կգա ժամանակը, և իշխանությունը պատասխան կտա հոգևորականներին և, օրինակ, բարերար Սամվել Կարապետյանին կալանավորելու համար, նշեց․ «Միքայել Աջապահյանը բազմիցս հնչեցրել է Հայաստանում ռազմական հեղաշրջում անելու հրապարակային կոչեր։ Մենք ունենք ՔՕ-ում նման կոչով հանդես եկողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հոդված․․․ Իրենց թվում է, թե իրենք օրենքից վեր են․ պրոբլեմը սա է։ Ես կարծում եմ, որ, այո, իրենք պլանավորել են տեռորիստական ակտ, և, ըստ էության, տեռորիստական ակտ պլանավորողները տեռորիստներ են․․․»։ «Տարօրինակ է, երբ որ մտնում ես ջուրը և վախենում ես թրջվելուց, Սամվել Կարապետյանը քաղաքական հայտարարություն է արել, կստանա քաղաքական գնահատական»,- նշեց Թորոսյանը։ Նա նաև կարծիք հայտնեց, թե Կարապետյանը ունակ չէ քաղաքական խոսքի․ «Մտել է քաղաքականության մեջ՝ լինելով բոբիկ։ Էդ ինչո՞վ են իրենք նոր քաղաքական ուժ, քաղաքական մտքեր, տեխնոկրատ ինչ-որ կառավարություն, էդ ո՞րն էր դրանցից նոր»։ Անդրադառնալով շրջանառվող կարծիքին, թե Սամվել Կարապետյանը հնարավոր է հաղթի ընտրություններում, Թորոսյանը քմծիծաղով արձագանքեց․ «Սամվել Կարապետյանը իրավունք չունի մասնակցել ընտրություններին․ դա մեկ։ Երկրորդը՝ Սամվել Կարապետյանն իր ծոծրակը կտեսնի, բայց երբեք չի տեսնի, որ իր քաղաքական ուժը ստանա մի կերպ անցողիկ շեմից բարձր ձայներ»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
