Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին
![]() 140 Այսօր, 14:36 Գլխավոր դատախազությունը ցանկանում է անվավեր ճանաչել Պաշտպանության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված նվիրատվության պայմանագիրը: Նախարարությունը Եկեղեցուն շենք-շինություններ և հողատարածք էր նվիրել: Այս մասին գրում է Հետքը։ Դատախազությունը գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու դեմ ներկայացված հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել է 2025թ. հուլիսի 30-ին և դեռ վարույթ ընդունված չէ: Գլխավոր դատախազությունից «Հետքին» պարզաբանել են, որ պետական շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակներում ուսումնասիրվել է Կառավարության 2018թ. մարտի 29-ի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» գույք նվիրելու մասին որոշումը: Նշված որոշման հիման վրա՝ 2019թ. օգոստոսի 30-ին Պաշտպանության նախարարության և Եկեղեցու միջև կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Նախարարությանը տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող ընդհանուր 9427.3քմ մակերեսով շենք-շինությունները և 8,9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասն անհատույց օտարվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ |
«Երևանում +41 աստիճան է»․ Գագիկ Սուրենյան
4117:00«Մեր երկրում լուրջ խնդիր կա՝ մարդուն արժևորելու, գնահատելու ու լսելու». Զառա Հովհաննիսյան
10416:12Չինաստանում ջրասուզորդը ողջ է մնացել՝ հինգ օր ստորջրյա քարանձավում անցկացնելուց հետո
17815:32Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին
13814:36««Առավոտ»-ի խմբագրակազմին Մամուլի շենքից վտարում են ծննդյան օրը». Գեղամ Մանուկյան
7113:24Օգոստոսի 6-ին և 7-ին կդադարեցվի Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը
11813:18«Սույն որոշումը կարևոր է անհիմն պատասխանատվության ենթարկված դատավորների համար». Դավիթ Հարությունյան
14412:18Ջենիֆեր Լոպեսը ժամանեց Հայաստան (տեսանյութ)
14912:06