Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Միևնույն է, չի՛ բարձրանալու ո՛չ երկրի, ո՛չ ձեր վարկանիշը». Նարինե Մանուկյան

«Միևնույն է, չի՛ բարձրանալու ո՛չ երկրի, ո՛չ ձեր վարկանիշը». Նարինե Մանուկյան
264
Այսօր, 19:06

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եք Լոպեսի պապային ու մամային բերեք, կամ անգամ էն աշխարհից Ջեքսոնին՝ բթեք, կերակրեք տասնյակ հազարավոր դոլլարների, ոսկեջրեք, միևնույնն է, չի՛ բարձրանալու ո՛չ երկրի, ո՛չ ձեր վարկանիշը, ավելին ասեմ՝ ծաղրածույի կարգավիճակում եք մնալու, քանի դեռ՝
*Ամեն օր աճում է թերսնված, անսնունդ երեխաների թիվը.
(Unicefի պաշտոնական տվյալներով).
*Անտուն ընտանիքների թիվը, այդ թվում զոհված հերոսների.
*Պատմական մինիմումի հասած ծնելիությունը.
*Կիսատ-պռատ «աջակցություն» ստացող ու իրենց գոյությունը մի կերպ քարշ տվող հաշմանդամություն ունեցող երեխաներն ու մեծերը, զինհաշմանդամները.
*Կոպեկանոց թոշակներով կիսասոված յոլա գնացող թոշակառուները.
Էսա երկրի ԴԵՄՔԸ, ՎԱՐԿԱՆԻՇԸ, ՊԱՏԻՎԸ, սրանով ա չափվում երկրի մակարդակը, որը ցանկության դեպքում 1-2 տարում լուծելու հարց ա՝ ունենալով հզոր սփյուռք ու ԿԱՄՔ:
Փողի պակաս էլ չկա չէ՞, նախագենա ասել:
Բայց չկա, չենք ստացել, փոխարենն ստացել ենք միլիոններ արժեցող փառատոններ, համերգներ, թիթեռի կյանք ունեցող քեֆ-ուրախություններ...
«Հաց և տեսարաններ», որ օխլոսը հանկարծ չշեղվի իր սառնարանի պակասող պարունակության կամ գոյաբանական թեմաների վրա:
Ու քանի դեռ էս ամենը մարսվումա՝ ԱՐԴԱՐ Ա:
Բարով գաս, Լոպես ջան, լավ ես անում, քեֆ արա, կեր խմի ու գնա քո ապահով, հարուստ, իր ժողովրդին հարգող կարգին երկիրը»:

Աղբյուրը`   Նարինե Մանուկյան