ԱՄՆ-ի Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ. The Hill

ԱՄՆ-ի Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ երրորդ երկրների նկատմամբ սահմանափակումներ սահմանելով։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։
Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգթոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նստաշրջանն ավարտվում է օգոստոսի սկզբին։ Սենատորներն այս ամսվա ընթացքում կմեկնեն իրենց նահանգներ և սեպտեմբերի սկզբին կվերադառնան Վաշինգթոն՝ աշխատանքի։
Հուլիսի 8-ին Թրամփը հայտարարեց, որ «շատ վճռականորեն» քննարկում է վերոնշյալ օրինագիծը Քոնգրեսում ընդունելու համաձայնության հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, հուլիսի 14-ին ամերիկացի առաջնորդը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա կսահմանի մոտ 100% ներմուծման մաքսատուրքեր, եթե Մոսկվան և Վաշինգթոնը 50 օրվա ընթացքում համաձայնության չգան Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ։ Այնուհետև Թրամփը նաև պարզաբանել է, որ անիմաստ է համարում 500% մաքսատուրքեր սահմանելը Ռուսաստանի առևտրային գործընկեր երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա, ինչպես նախատեսված է այս օրինագծով։ Հուլիսի 29-ին Թրամփը հայտարարեց, որ որոշել է վերոնշյալ 50-օրյա ժամկետը կրճատել մինչև 10 օր։

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
86016.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
80715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
59114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
129713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
63612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
166510.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
181409.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
76009.11.2026, 15:18