«Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի». Վարդան Ոսկանյան
![]() 287 Շաբաթ, 02 օգոստոսի, 2025 թ., 17:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Չնայած պաշտոնական Մոսկվան առայժմ բավական զուսպ հռետորաբանություն է դրսևորում Բաքվի բարբարոսական վարչախմբի ակնհայտ հակառուսական հիստերիայի նկատմամբ, սակայն պարզ էր, որ այն, ինչ շատ մեծ սրությամբ ասվում է արհեստածին Ադրբեջանի հասցեին, «ոչ պաշտոնական» քարոզչական մակարդակում չի կարող համաձայնեցված չլինել Կրեմլի հետ։ Տիպաբանորեն այժմ գրեթե նույնանման իրավիճակ է Իրան-Ադրբեջան հարաբերություններում, երբ որ պաշտոնապես ԻՀՊԿ-ի հետ աֆիլացված իրանական տելեգրամյան ալիքները, իսկ հաճախ նաև այլ ԶԼՄ-ներ Բաքվի բարբարոսական վարչախմբին քննադատում են ամենակոշտ հռետորաբանությամբ։ Այս ամենը ևս մեկ հստակ ցուցիչ է, որ չնայած Ռուսաստանի և Իրանի կողմկց պաշտոնական հավասարակշռվածությանը Մոսկվա-Բաքու և Թեհրան-Բաքու հարաբերություններն իրենց հակամարտային ներուժով նման են ծխացող կրակի, որը կարող է թեժանալ և հրդեհի վերածվել ցանկացած պահի։ Ընդ որում, Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարող չգիտակցել, որ եթե Մոսկվայի և Թեհրանի միջև այս հարցում տեղի ունենա համակարգում, ապա Հայաստանին շրջափակման շարունակման վախեցնող արհեստածին Ադրբեջանն ինքը կարող հայտնվել լրջագույն շրջափակման մեջ։ Հետևաբար, չափազանց արագ փոփոխվող իրավիճակում, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» կարող է դառնալ ոչ թե դեպի Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներ էրդողանական վարչախմբի ծավալապաշտության գործիքակազմի կարևորագույն բաղադրիչ, այլ «կյանքի ճանապարհ» Բաքվի բռնապետության համար»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
