Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

«Ջեյ Լոյի թեմայով մի խուլիգան բան պատմեմ»․ Վիլեն Գաբրիելյան

«Ջեյ Լոյի թեմայով մի խուլիգան բան պատմեմ»․ Վիլեն Գաբրիելյան
263
Այսօր, 09:18

ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեր էս ծայրահեղությունից ծայրահեղություն թեմաների մեջ գրեթե չեմ մտնում, չեմ ընդունում մտածելակերպի այդ տրամադրվածությունը, շարունակաբար մեծամտություն է տիրում, մի օր կհաղթահարենք, ոչինչ, բայց...
Ջեյ Լոյի թեմայով մի խուլիգան բան պատմեմ, կիրակի է հուշերին տրվենք։
Այսօրվա պես հիշում եմ 1999թ. դեկտեմբերի 31-ի գիշերը Միլլենիումի բացման պահին սարեցիքով հավաքվել էինք, մի դպրոց մարդ, իջել էինք «ձոր» Մալադյոժնիյի Նոստալջիում Նոր տարին դիմավորելու: Այն ժամանակ Ջեյ Լոն դեռ Ջենիֆեր Լոպես էր, հետո Ջեյ Լո դարձավ: Իր դեբյուտային ալբոմի Waiting for tonight երգը, գրեթե բոլոր չարտերում գմփցնում էր, ուղիղ 00:00-ին DJ-ն այս գործը դրեց ու նենց հավես մթնոլորտ էր, բայց ուղիղ 00:01-ին՝ երգի երկրորդ րոպեին նենց կիլդիմ սկսվեց՝ շշեր, աթոռներ ու սեղաններ էր, որ ռիթմիկ ֆռում էին, նենց հավես մթնոլորտ էր և այլևս նոր տարվա գիշերը տնից դուրս չենք դիմավորել։
Շատ էլ լավ ա, որ Ծյոծը եկել է»։

Աղբյուրը`   Վիլեն Գաբրիելյան