«Երևանում անոմալ շոգը միայն կլիմայական ճգնաժամի հետևանք չէ»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանում անոմալ շոգը միայն կլիմայական ճգնաժամի հետևանք չէ, այլ նաև՝ քաղաքային իշխանության վարչական ձախողման արդյունք։ Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանը հետևողականորեն անտեսել է բնապահպանական հիմնարար սկզբունքները՝
✔️ զանգվածաբար հատել է ծառեր,
✔️ նվազեցրել է կանաչ գոտիները,
✔️ նախընտրել է քար և ասֆալտ՝ ստվերի և թթվածնի փոխարեն։
Քաղաքը դարձել է ջերմաբաշխման բաց համակարգ՝ առանց ստվեր, խոնավություն և շնչառական միջավայր ապահովող տարրերի։ Այսօր դրա գինը վճարում է քաղաքացին՝ հարկերով, առողջությամբ և կենսամակարդակով։
Ի՞նչ պետք է արվի
1. Վերականգնել ծառային ֆոնդը՝ լայնածավալ տնկումներով։
2. Կիրառել միկրո-կլիմայական լուծումներ՝ ցայտաղբյուրներ, ստվերային կառույցներ, «սառը տանիքներ»։
3. Կանաչապատումն ընդգրկել որպես առաջնահերթություն բյուջետային և շինարարական քաղաքականության մեջ։
Երևանը պետք է զարգանա ոչ թե քարով, այլ՝ կյանքով։
Քաղաքային կառավարումը պարտավոր է պաշտպանել ոչ թե բետոնը, այլ քաղաքացուն»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149720.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77319.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86118.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94216.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104514.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106413.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123910.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135107.10.2026, 01:06