Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +34 °C

«Իսկ Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար»․ Արթուր Չախոյան

«Իսկ Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար»․ Արթուր Չախոյան
241
Այսօր, 12:06

Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ Ջենիֆեր Լոպեսը գիտի՞, որ իր համերգի համար հատկացվել է 6 միլիոն դոլար։
Քանի որ ըստ liverate.com կայքի տվյալների՝ Ջենիֆեր Լոպեսի համերգի ստանդարտ գոնորարը կազմում է մոտ $1,250,000–$2,000,000։
Հիշեցնեմ, որ 2023թ-ին Սնոփ Դոգը պետք է համերգ տար Հայաստանում, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 6 միլիոն դոլար, սակայն համերգը չկայանալու դեպքում այդ գումարը պետությանը այդպես էլ չվերադարձվեց, նույնիսկ այն դեպքում, երբ Սնոփ Դոգը վերադարձրել էր իր գոնորարը։ Սակայն երկու տարի անց նրան փոխարինում է Ջենիֆեր Լոպեսը, և 6 միլիոն դոլարը մնում է անփոփոխ։
Ըստ ինձ՝ Ջենիֆեր Լոպեսի քնելու, ուտելու, խմելու ծախսերը, որոնք համացանցում բուռն քննարկման առիթ են դարձել, միտումնավոր կերպով ուռճացված են՝ որպեսզի մոտ 4 միլիոն դոլարի թալանի ծախսերը կարողանան փաստաթղթերի վրա տեղավորեն»։

Աղբյուրը`   Արթուր Չախոյան