«Եթե կա տարանցիկ ճանապարհի արտապատվիրակում, ապա չկա ինքնիշխանություն»․ Հրանտ Բագրատյան
![]() 320 Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ., 09:42 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է․ «Փաշինյանն արձակուրդում է։ Եվ, թվում է, երկիրը խաղաղվել է։ Օպտիմիստները կարծում էին. մի՞թե պրծանք Ադրբեջանին միջանցք տալու պահանջից։ Բայց հրապարակ իջավ նախագահը՝ 2025-ի հուլիսի 30-ին։ Մինչև հիմա Վ.Խաչատուրյանը միջանցքի թեմայով ծպտուն չէր հանել։ Ու հանկարծ հայտարարեց, որ Սյունիքի «դարպասները» պետք է բացենք հանուն ՀՀ բարօրության։ Ասել կուզի Հայաստանի տարածքով միջանցք պետք է տանք Ադրբեջանին ու Թուրքիային։ Եվ սա ասում է պետության գլուխը։ Հաջորդ օրը ֆեյսբուքյան գրառում արեց վարչապետի խոսնակ Ն.Բաղդասարյանը։ Պետք է ասել, որ սրանից մի 10-12 օր առաջ այս կինը մի հարցազրույց էր տվել, որտեղ փորձել էր փարատել հանրության վստահությունը հուլիսի կեսերին Ն.Փաշինյանի մամլո ասուլիսում հնչեցրած խուճուճ ու հակասական ձևակերպումների նկատմամբ։ Այդ ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը, մի կողմից, կրկնորդել էր փոխարտգործնախարար Մ.Սաֆարյանին՝ խոսելով Սյունիքով Ադրբեջանին տրվելիք ճանապարհի արտապատվիրակման մասին, մյուս կողմից խոսել էր ՀՀ ինքնիշխանության, երկրի տարածքի նկատմամբ ինքնազորության անսասանելիության և այլն մասին։ Եվ ապա Ն. Բաղդասարյանը՝ վարչապետի մամլո խոսնակն ասուլիսից 1 օր անց հարցազրույց տվեց ու հստակեցրեց. արտապատվիրակում չկա, ՀՀ ինքիշխանության խաթարում չի լինելու ոչ մի քառակուսի սանտիմետր։ Անցնում է 10-12 օր և Ն.Բաղդասարյանը, ՀՀ նախագահի ելույթից հետո ֆեյսբուքյան մի նոր գրառում է անում. թե արտապատվիրակում լինելու է, բայց այն վերաբերելու է ճանապարհի ասֆալտի, երկաթգծի ռելսերի, խողովակաշարի խողովակների կառավարմանը։ Այն դրանց տակ գտնվող հողին չի վերաբերում։ Այս նոր գրառումը նրա օրեր առաջ տված հարցազրույցի ճիշտ հակառակն է։ Այս տիկնոջ ասած անհեթեթություններին այսպես է պետք վերաբերվել. ռելսերի կամ ասֆալտի տակ գտնվող հողը միշտ մերն է լինելու։ Ինչքան խորանանք այդ հողում (1մ, 10մ կամ 20 մ), այդքան ՀՀ ինքնիշխանությունն ավելի ամուր և խորն է լինելու։ Իրականում, եթե կա տարանցիկ ճանապարհի (ների) արտապատվիրակում, ապա չկա ինքնիշխանություն, եթե կա ինքնիշխանություն, ապա չկա արտապատվիրակում։ Փաշինյանական կրուտիտներ պետք չեն»։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
