«Լուրեր են տարածվում, որ մտադիր են վաճառել Պուշկինի անվան դպրոցի շենքը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուրեր են տարածվում, որ մտադիր են վաճառել Պուշկինի անվան դպրոցի շենքը: Հակված եմ մտածել, որ լուրերը հիմնավորված են և ընդհանրապես չեմ զարմանում: Ավելին, ընդվզելու ցանկություն ևս չկա: Եթե «ակադեմիական քաղաք» կամ «կրթությունը նորաձև է», հատուկ նշանակության գործողությունների արդյունքում Կոնսերվատորիայի կամ ԵՊՀ-ի շենքը պետք է այլ նպատակների ծառայի, ապա Պուշկինի անվան դպրոցի շենքն ինչո՞ւ պետք է բացառություն կազմի: Բացի դրանից՝ եթե ԵՊՀ-ի մի քանի հազարանոց աշխատակազմը դեմ չէ պատրաստվող «հատուկ նշանակության» գործողությունների, ապա ինչո՞ւ դրան պետք է դեմ լինեն Պուշկինի անվան դպրոցի աշխատակազմը և ինչ-որ անհատներ:
Վաճառեք պարոնայք, անխնա վաճառեք:
ՀԳ. Երևանում ճարտարապետական բարձր մակարդակով կառուցված դպրոցներ շատ կան: Կարող եմ հատիկ առ հատիկ ցույց տալ: Դե, ինձ էլ մի բան կտաք, էլի»։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48