Կիրակի, 03 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +31 °C

«Բաքվում վաղուց Ֆորմուլա 1 է անցկացվում, դուք Լոպեսո՞վ եք աշխարհին զարմացնում»․ Արա Արայան

«Բաքվում վաղուց Ֆորմուլա 1 է անցկացվում, դուք Լոպեսո՞վ եք աշխարհին զարմացնում»․ Արա Արայան
176
Այսօր, 13:24

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տգիտությունը միշտ ուղեկցվում է կարճ հիշողությամբ: 2018-2019 թվականների Հյաստանում տիրող քեֆերը մոռացվել են, ինչպիսի աստղեր ու հայտնի դեմքեր եկան գնացին, Էլթոն Ջոն, Անգելա Մերկել, Մոնակոյի արքայազն Ալբերտ, տաշի տուշի...
Էն խոտերում բուրավետ քեֆ էր քաշում երկիրը, մեկ էլ ըհը պատերազմը թակեց դուռը:
Մարդկանց հաց և խրախճանք է պետք տալ, մտածեցին իշխանություն ստացած գեղջուկները:
Սիրադեղյան Վանոն պռոստը Մարիային բերեց, Սերժիկենց ժամանակ ռուսական պառաված աստղերը, Պուգաչովան ու Վոլոչկովան էին պրեստիժի մեջ, հիմա Ջենիֆերն է...
Տեսեք ինչպիսի ձեռքբերումներ ունենք:
Երկու օր է իշխանական տգետ սազանդարները զանազան հնարքներով կազմված մանիպուլյատիվ գրառումներ են տարածում, որոնցով իբր հիմնավորում են 6-7 միլիոն դոլարի պետական բյուջեի մսխումը: Թե բա գալու է 15 հազար մարդ, ծախսելու է 1000-2000 դոլար, ռեստորաններն ու հյուրանոցները գործ են անելու, արդյունքում շահած ենք դուրս գալու:))
ՍՏՈՊ, հարգելի իդիոտներ և խաբեբաներ:
Եթե աշխարհին հայտնի է պետությանը շահույթ բերող նման բիզնեսի տեսակ, դե եկեք ամիսը երկու անգամ պետբյուջեի հաշվին նման համերգներ կազմակերպենք, բյուջեն լցնենք և առոք փառոք ապրենք, մեկին երեք աշխատում ես, 6 միլիոն դրեցիր, դառնում է քսան, ի՞նչ կասեք դեբիլիկներ...))
Դեբիլիկները իհարկե կարող են նման ապուշությանը հավատալ, բայց ուղեղով օժտված մարդիկ ոչ: Ուղեղով օժտված մարդիկ գիտեն, որ նույնիսկ սպորտային խոշոր մեգա պրոյեկտները, ինչպիսիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն է, կամ Օլիմպիադան, կազմակերպիչներին օգուտ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ, հատկապես վերջին տասնամյակներում, չկա նման բան: Երկրի փիառի մասին քննարկումը նույնիսկ ամոթ է: 2000 թվականների սկզբին աշխարհի բոլոր մեգաաստղերը հերթի տակ համերգներ էին տալիս Ռուսաստանում, ռուսները Սոչիում օլիմպիադա անցկացրեցին, Քաթարը ֆուտբոլի աշխարհի առաջնություն, դրանից Ռուսաստանի և Քաթարի միջազգային վարկանիշը բարձրանո՞ւմ էր...
Թե բա Հայաստանի մասին աշխարհը կլսի:)) Տո այ էշեր, Բաքվում վաղուց Ֆորմուլա 1 է անցկացվում, դուք Ինստագրամի ու Տիկտոկի դարում եկել Լոպեսո՞վ եք աշխարհին զարմացնում:)) Բաքվի ֆորմուլան ու Քաթարի ֆուտբոլը աշխարհը մի կերպ հասկանում է, հարուստ երկրներ են, նավթի բերած նավթի տարած փող է: Իսկ մի ամբողջ Արցախ կորցրած, տարածքային կորուստներ կրած Հայաստանում Լոպես խաղացնելուն աշխարհը ինչպե՞ս պիտի վերաբերվի, չնայած աշխարհը թքած ունի, թե Լոպեսի, թե մեր վարկանիշի վրա, բայց աշխարհը տեսնում է, որ 2020 թվի պարտությունից հետո, Հայաստանի իշխանավորները ձաձա ձաձա անելով անվտանգության երաշխիքներ են մուրում աշխարհից, բոլորը գիտեն, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ և ոչ ոք չգիտե, ինչ կլինի վաղը: Կամ, դուք տեղյակ չէ՞ք, որ առնվազն 10-15 տարի նախկին համաշխարհային մեդիաինդուստրիան ու Հոլիվուդը գոյություն չունեն, նախկին կուռքերն ու հայտնի դեմքերը զբաղված են գռդոնով: Եվ առհասարակ, եթե դուք նոր եք զարմանում ժամկետանց Լոպեսի վրա, բաքվեցի հրեա, Չերկիզովսկի շուկայի հիմնադիր Թելման Իսմաիլովը դեռևս 2006 թվին 1,5 միլիոն դոլարով Լոպեսին հրավիրել էր իր ծնունդին երգելու:)
Աղքատությունը տգիտության հետևանք է, քանզի աղքատ ընտանիքն ու պետությունը չունեն վաղվա օրվա տեսլական, չունեն որևէ բան ծրագրելու ունակություն: Եթե ուսումնասիրեք մարդկանց վարկային պատմությունները կհասկանաք, որ համատարած «Լոպես» վիճակ է: Մարդը աշխատանք չունի, ունի հանապազօրյա բազմաթիվ խնդիրներ, վարկով քեֆ է անում, հազար տարեկան S class Մերսեդես է առնում: Եվ այդպես, տասնամյակներով շարունակվում է բանկային ստրկությունը, պարտք առ պարտք փակի: Որևէ գյուղում մի 50 հազար դոլարի ներդրում է արվում, Նիկոլը մեծ շքախմբով գնում կարմիր ժապավեն է կտրում, հիմա 7 միլիոնը դարձրել են մանրադրամ, պերաշկու փող:)
Լոպեսախտով տառապող տգետը չգիտե, թե ամսական քանի միլիոն դոլար տոկոս է վճարում Հայաստանը, նա չի էլ հասկանում, որ այդ տոկոսներն էլ են իրենը, բացի սեփական տոկոսներից, նա վճարում է նաև իշխանավորների տգիտությունից առաջացած վարկային տոկոսները:
Եկեք ֆլեշմոբ կազմակերպենք, թող յուրաքանչյուր մարդ գրի իր բակի, թաղամասի, գյուղի, կամ քաղաքի խնդիրների մասին: Ով կարող է հաշվել, թող հաշվի, թե ինչ կարելի է փոխել իր գյուղում, քաղաքում ու ողջ երկրում 7 միլիոն դոլարով:
Իսկ 7 միլիոն դոլարը լուրջ գումար է, դրանով կարելի է նույնիսկ պետական մակարդակով երևելի ծրագիր իրականացնել»։

Աղբյուրը`   Արա Արայան