Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Վերջին 3 ամսում այրվել են Աղավնավանք գյուղի վարչական ղեկավարի խոտի դեզը, «ԿԱՄԱԶ»-ը, «ԶԻԼ»-ը, առանձնատունը». Ոսկան Սարգսյան

«Վերջին 3 ամսում այրվել են Աղավնավանք գյուղի վարչական ղեկավարի խոտի դեզը, «ԿԱՄԱԶ»-ը, «ԶԻԼ»-ը, առանձնատունը». Ոսկան Սարգսյան
163
Այսօր, 12:30

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղավնավանքը Դիլիջան համայնքի փոքր գյուղերից է, բնակեցված է 1990-ական Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով։ Աղավնավանքից լրագրողիս հայտնեցին, որ գյուղի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը, որին Սաշ են կոչում, մշտապես խմած է լինում, ընկնում տհաճ իրավիճակների մեջ, օգոստոսի 1-ին Հաղարծին գյուղի մոտ գտնվող «Ուռենի» ռեստորանում նրան ծեծի են ենթարկել։ Աղավնավանքից հայտնեցին, որ վերջին 3 ամսում այրվել է Ալեքսանդր Հարությունյանի խոտի դեզը, նրան պատկանող «ԿԱՄԱԶ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Աղավնավանքի հարևան Խաչարձան գյուղում գտնվող Ալեքսանդր Հարությունյանի միահարկ տունը։ Սակայն տան հրդեհը շուտ են նկատել, կանխել են կրակի հետագա տարածումը։ Աղավնավանքից հայտնեցին, որ Ալեքսանդր Հարությունյանին 3 տարի առաջ վարչական ղեկավար է նշանակել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով հովանավորում է նրան։ Զանգահարեցի Ալեքսանդր Հարությունյանին, հարցրի կատարված դեպքերի մասին։ Նա ասաց, որ ինքը ֆիզիկական կուլտուրայի բուհ է ավարտել, կարատեի սև գետի ունի, ոգելից խմիչքներ ընդհանրապես չի օգտագործում։ 33-ամյա Ա․ Հարությունյանը ժխտեց, որ «Ուռենի» ռեստորանում իրեն ծեծի են ենթարկել, ասաց, որ ինքը տարածքից բացակայել է։ Իր խոտի դեզի այրվելու մասին ասաց, որ խոտի 400 հակ է այրվել, հրդեհի պատճառ կարող է լինել, որ ձորում, խոտից ոչ հեռու մնացորդներն այրելու համար կրակ է եղել, կրակն այնտեղից կարող էր անցնել։ Իրեն պատկանող «ԿԱՄԱԶ» և «ԶԻԼ» ավտոմեքենաների այրվելու մեղավոր համարեց ավտոմեքենայի էլեկտրիկին, ասաց, որ կարճ միացում է եղել։ Ա․ Հարությունյանը չկարողացավ հայտնել, թե ինչ է եղել Խաչարձանում իր տան հրդեհի պատճառը։ Աղավնավանքի վարչական ղեկավարը հավելեց, որ ինքն անկուսակցական է Տարօրինակ պատմություն է, առանց հիմնավոր պատճառի կատարված, 3 ամսում Աղավնավանքի վարչական ղեկավարի հետ կապված բազում արտակարգ դեպքերն արտառոց են, այդ հրդեհները պատահակա՞ն են, թե՝ միտւմնավո՞ր։ Որ Ալեքսանդր Հարությունյանին վարչական ղեկավար նշանակած, նրա վերադաս, Դիլիջան համայնքի ՔՊ-ական, «արու» ղեկավար Դավիթ Սարգսյանը իր պաշտոնին՝ Դիլիջանի համայնքապետի պաշտոնին հարիր չէ, բազում անգամ փաստերով եմ գրել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան