Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +32 °C

«Լրատվաքաղաքական սպասելիքները չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի թիմին»․ Արմեն Աշոտյան

«Լրատվաքաղաքական սպասելիքները չպետք է շտապեցնեն Սամվել Կարապետյանի թիմին»․ Արմեն Աշոտյան
171
Այսօր, 13:42

«ՀՀ-ում քաղաքական նոր ուժերի ստեղծման համար կա պարարտ հող։ Այդ պարարտ հողն ակնհայտ է սոցիոլոգիական բոլոր հետազոտություններով»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող նոր ուժին՝ Աշոտյանը նշել է․ «Մենք շահագրգռված ենք, որ գաղափարական, գերակայությունների իմաստով այս դաշտում նոր ու ուժեղ միավոր ձևավորվի։

Բայց ես կարծում եմ, որ այս դաշտում մենք մի քիչ շտապում ենք։ Լրատվաքաղաքական սպասելիքները չպետք է ավելորդ շտապեցնեն Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, որպեսզի նրանք կարողանան բավարարել այն խնդիրների լուծումը, որի համար նրանք ստեղծվում են։ Այսինքն՝ այս լրատվաքաղաքական դիսկուրսը չպետք է շտապեցնի այս մարդկանց, ոչ էլ ուշացնի»։

Արմեն Աշոտյանի ասուլիսը