«Ալիևի դիվանագիտական թիմը լուրջ աշխատանք է տանում»․ Վարդան Բալյան
![]() 216 Երեքշաբթի, 05 օգոստոսի, 2025 թ., 17:18 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյյսբուքյան գրառումը․ «Հետաքրքիր մանրամասներ են ի հայտ գալիս Վաշինգթոնում հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախաստորագրման կամ մտադրությունների հռչակագրի ստորագրմանն ընդառաջ ամերիկացիների ու ադրբեջանցիների միջև ընթացող քննարկումներից, որ վերաբերում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին: Ի՞նչ է ասում Բաքուն, որ ամերիկացիները առնվազն այս փուլում հիմնավոր մտահոգություն են համարում՝ անհրաժեշտ գտնելով հաշվի առնել և չեզոքացնել դրանք: Ալիևի վարչակազմը կատեգորիկ դեմ է հանդես գալիս Հայաստանի կողմից անձնագրային և մաքսային վերահսկողությանը ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակներով՝ պնդելով, որ այդ հնարավորություն է տալիս Հայաստանի նկատմամբ դեռևս չհաղթահարված անվստահության ու թշնամանքի պայմաններում, առավել ևս ռուսական ազդեցությունից էական կախման մեջ գտնվող հայկական պետությանը հետախուզական դեֆիցիտային տեղեկատվություն հավաքել իր քաղաքացիների և իրավաբանական ռեզիդենտների նկատմամբ: Ադրբեջանական սոցմեդիա հարթակներում տեղեկատվության արտահոսքերից կարելի է ենթադրել, թե ամենրիկացիները համաձայնել են, որ նման զանգվածային անհատական տվյալների հավաքագրումը և մշակումը հետախուզական վերլուծության գործիքների կիրառումով իսկապես ռազմավարական սպառնալիքներ կարող է ստեղծել Ադրբեջանի համար: Հատկանշական է, որ Հայաստանին նման իրավունքի տրամադրման հրաժարումը Բաքուն անհրաժեշտ է համարում Իրանի հետ գործող ռեժիմի վերանայման բանակցությունների համար, քանի որ Իսլամական հանրապետության կողմից ներկայում հավաքագրվող տեղեկատվությունը իր տարածքը հատող ադրբեջանական քաղաքացիների մասին լուրջ խնդիրներ է ստեղծել և ստեղծում Ադրբեջանի ներսում: Ավելին, Իրանին տրված այդ հնարավորությունը սպառնալիք է ոչ միայն Ադրբեջանի համար, այլև բոլոր մյուս պետությունների, որտեղ Իսլամական հանրապետությունը հետախուզական խնդիրներ է հետապնդում: Բաքուն ամերիկացիներին տեղեկացրել է, որ Հայաստանի հետ նշված պամաններով տրանսպորտային կապի սահմանման դեպքում Իրանին առաջարկելու է վերանայել ներկա ռեժիմը կամ ուղղակի հրաժարվելու է Արաքսի միջանցքից օգտվել, որովհետև Իսլամական հանրապետությունը ադրբեջանական քաղաքացիների վերաբերյալ իրեն հասանելի տեղեկատվությունը օգտագործել է Ադրբեջանում իր ազդեցության ամրապնդման նպատակով: Կարևոր շեշտադրում է արվել Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից վերջերս ստորագրված հրամանագրի, որով հանձնարարական է ձևակերպված կազմել Ռուսաստանի սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիների թվային պրոֆիլը, ըստ որում, ադրբեջանցիները պնդում են, որ չկա որևէ երաշխիք, առավել ևս շատ մեծ է հավանականությունը, որ Զանգեզուրի միջանցքի հսկողության ռեժիմի միջոցով Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական ռեզիդենտների մասին հետախուզական տվյալները հայտնվելու են ռուսների ձեռքում: Թերևս ռուսների ցանկությունը Անվտանգության դաշնային ծառայության միջոցով վերահսկել Զանգեզուրի ճանապարհը՝ նախատեսված Նոյեմբերի 9-ի փաստաթղթով, նաև այդ նպատակն է հետապնդել նրանց պնդմամբ: Այստեղ թերևս հետաքրքրական է այն, որ ադրբեջանցիները, ըստ էության, բաց տեքստով ամերիկացիներին հասկացրել են, որ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի իրականացումն իրենք են խոչընդոտել: Եվս մեկ կարևոր շեշտադրում: Պաշտոնական Բաքուն, հղում անելով պատմությանը, ամերիկյան կողմին ասել է, որ Սյունիքը Հայաստանի կազմում է հայտնվել բոլշևիկների պարտադրանքով, քանի որ մինչ այդ դե-յուրե հանձնված էր Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կառավարմանը: Պարզ ասած, Բաքուն հավաստանշել է որպես առավելագույն զիջում Զանգեզուրի նկատմամբ տարածքային պահանջից հրաժարումը իր պայմաններով դեպի Նախիջևան այդ տարածքով տարանցման իրավունքի դիմաց: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
